Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ
Քաղաքականություն
26.11.2023 | 13:52Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ. նա այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում:
«Երկու երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում նշել եմ, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Հարավային Կովկասին: Իրանի դիվանագիտական համակարգի ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի այս տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատման վրա՝ առանց օտարների միջամտության: Ես կարևորել եմ այս երկու երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ կառավարության բարիդրացիության քաղաքականության ներքո», – գրել է Աբդոլլահիանը։
در جریان دیدار با سفرای کشورمان در جمهوری آذربایجان🇦🇿 و جمهوری ارمنستان🇦🇲 توجه به #قفقاز جنوبی را در سیاست خارجی کشور جدی دانستم و بر تمرکز دستگاه دیپلماسی🇮🇷 بر تثبیت صلح و ثبات دائمی در این منطقه بدون دخالت بیگانگان و توسعه مناسبات با این دو کشور ذیل سیاست همسایگی دولت تاکید… pic.twitter.com/YFgXdsQ0UP
— H.Amirabdollahian امیرعبداللهیان (@Amirabdolahian) November 25, 2023