Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի համար` որպես երկիրն ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ. Արման Նավասարդյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտակարգ և Լիազոր դեսպան, Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում Ռոբերտ  Քոչարյանի ձերբակալության կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև

«Թավշյա հեղափոխության մեկնարկի առաջին իսկ պահից ես աներկբա կանգնած եմ  շարժման կողքին։

Հեղափոխության հաղթանակի հաջորդ բեկումնային քայլը հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունն է։ Նկատի ունենալով իրադարձության ողջ պատճառահետևանքային շղթան և նման հանգուցալուծումը, առանց սխալվելու մեծ հավանականության կարող եմ փաստել, որ այն master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի և գործելակերպի համար` որպես երկիրն ու ժողովուրդին ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ, կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ։

Կատարվածը վկայում է ապրիլյան իրադարձությունների անդառնալիության և ժողովրդի հաստատակամ վճռականության մասին`  մաքրել երկիրը ամեն տիպի աղտեղությունից, բուժել վերքերը, Հայաստանը դարձնել ժամանակակից ազատ, դեմոկրատական, լուսավոր և բարգավաճ երկիր, ինչին բաղձում է մեր ժողովուրդը, և այդպիսին է ցանկանում թողնել իր երեխաներին ու գալիք սերունդներին։

Համոզված եմ, որ սկսված գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դրա անհրաժեշտությունը կա։  Միայն այդ կերպ կստեղծվեն այն պայմաններն ու նախադրյալները, առանց որի անհնար է կերտել ժողովրդի երազած Հայրենիքը։

Ուրեմն կրկին անգամ,
Կեցցե վերափոխվող Հայաստանը,
Կեցցե Արցախը,
Կեցցե  ազատատենչ հայ  ժողովուրդը,

Թող որ Աստված լինի մեզ պահապան։

Արման Նավասարդյան
Արտակարգ և Լիազոր դեսպան
Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ