ԿԽՄԿ ավտոբուսը ժամանել է Իսրայելի Օֆեր բանտ՝ տեղափոխելու պաղեստինցի բանտարկյալներին․ The Times of Israel

Լուրեր

15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
Բոլորը

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտոնյաներն ավտոբուսով ժամանել են Իսրայելի Օֆեր բանտ՝ տեղափոխելու 39 պաղեստինցի բանտարկյալների, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի հետ քառօրյա զինադադարի և Գազայի հատվածից իսրայելցի պատանդներին ազատելու համաձայնագրի շրջանակում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բոլոր բանտարկյալները տեղափոխվել են Օֆեր՝ այսօր կեսօրին նրանց սպասվող ազատ արձակումից առաջ:

Հիշեցնենք, որ այսօր Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների քառօրյա դադարի մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել։ Օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի գրոհայինները պետք է ազատ արձակեն իսրայելցի առաջին պատանդներին՝ տեղական ժամանակով 16:00-ին։ Համաձայնագրի շրջանակում, որում առանցքային միջնորդ են հանդես եկել Կատարի իշխանությունները, ինչպես նաև Եգիպտոսն ու ԱՄՆ-ը, ՀԱՄԱՍ-ի զինյալներն այսօր կազատեն 13 իսրայելցի պատանդի։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է առնվազն 50 հոգու ազատ արձակում։ Իսրայելի բանտերից էլ կազատվեն 39 պաղեստինցի բանտարկյալներ՝ կանայք և անչափահասներ։ Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով ամեն օր նախատեսվում է ուղարկել 130 հազար լիտր դիզվառելիք և 200 բեռնատար մարդասիրական օգնություն։