ԵՄ-ի և Թուրքիայի միջև անվտանգության ու միգրացիայի հարցերով բարձր մակարդակի հանդիպում է տեղի ունեցել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը և Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան Բրյուսելում Թուրքիա-ԵՄ երկրորդ բարձր մակարդակի երկխոսության միգրացիայի և անվտանգության հարցերով նիստ են անցկացրել։ Եվրոպական կողմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիան ԵՄ թեկնածու երկիր է և կարևոր գործընկեր միգրացիայի և անվտանգության հարցերում։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել անկանոն միգրացիայի կանխարգելման հետ կապված իրենց քաղաքականության և գործողությունների վերաբերյալ, քննարկել ընդհանուր մոտեցումները մի շարք հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության և միգրանտների մաքսանենգության դեմ պայքարի վերաբերյալ։ Նրանք նաև քննարկել են՝ ինչպես ընդլայնել միգրացիոն և իրավապահ մարմինների համագործակցությունը:

«Թարմացնելով վիզաների ազատականացման երկխոսության չափանիշների կատարման հաջող ավարտի հասնելու և այդ նպատակով համագործակցությունն ակտիվացնելու իրենց ընդհանուր ցանկությունը՝ նրանք, միևնույն ժամանակ, կուսումնասիրեն վիզաների տրամադրման արագացման միջոցով Թուրքիայի քաղաքացիների համար ճանապարհորդությունների դյուրացման ուղիները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Անվտանգության հարցերով կողմերը պայմանավորվել են մեծացնել համագործակցությունն ու փոխադարձ ջանքերը ահաբեկչության դեմ պայքարի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Նրանք պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունն իրավապահ համակարգի ոլորտում։

Թուրքիան ու ԵՄ-ն նաև պայմանավորվել են պարբերաբար հանդիպել տեխնիկական և բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով՝ դիտարկելու միգրացիայի և անվտանգության ոլորտներում ընդհանուր շահերի շուրջ համագործակցության առաջընթացը:

Էմմա Չոբանյան