Արթուր Աբրահամը պատրաստ է առաջիկա մենամարտին
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ) պատրաստ է առաջիկա մենամարտին, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում: Մրցակիցն է բրիտանացի 27-ամյա Քրիս Յուբենկ կրտսերը (24-1-0, 19 նոկաուտ):
Խաղարկվելու է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: