Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի արդարացման դատավճիռը բեկանվել է

Լուրեր

15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին արդարացնելու դատավճիռը բեկանվել է և որոշվել գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor.am-ի աղբյուրները։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը դեռևս տեղադրված չէ, ուստի մեզ հայտնի չէ, թե ինչ հիմնավորումներ են դրվել դրա հիմքում։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, որ հայտնի է ՄԱՊ-ի Ալիկ մականունով, մեղադրվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին փողերի լվացման հարցում օժանդակելու մեջ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի, 2022 թվականի հունիսի 26-ի դատավճռով Պետրոսյանին արդարացրել է։ Ալեքսան Պետրոսյանն, ըստ գործի, հանդիսանալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող «ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր, իսկ 2003-2007 թթ. ընթացքում զբաղեցնելով Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Արամ Հարությունյանի հետ: Արամ Հարությունյանի վերաբերյալ գործի համաձայն՝ վերջինս, 2007 թ. հունիսի 8-ին նշանակվել է Բնապահպանության նախարար և կառավարության որոշման համաձայն՝ ի պաշտոնե հանդիսացել նաև ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի նախագահ:

Ըստ գործի՝ 2007 թ. ընթացքում Ալեքսան Պետրոսյանի որդին՝ «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մակար Պետրոսյանը, հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն է ունեցել և, հանդիսանալով նաև «Լուլիար» ՍՊ ընկերության սեփականատեր և տնօրեն, լիազորված անձի միջոցով 2007թ. հոկտեմբերի 5-ին մասնակցել է Արամ Հարությունյանի ղեկավարած ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կողմից կազմակերպված ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ պարունակող ընդերքի տեղամասերի նկատմամբ հանքային իրավունքի ձևավորման առաջնահերթություն ստանալու աճուրդին, որտեղ հաղթող է ճանաչվել «Լուլիար» ՍՊ ընկերությունը։ Այս ընկերությանը տրվել է ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիա` Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի երևակումում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու համար:

2007 թ. աշնանը Արամ Հարությունյանը «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, իր մտերիմ Սուրեն Միքայելի Ավագյանից տեղեկացել է, որ գործարար Սիլվա Համբարձումյանն ունի ՀՀ-ում հանքարդյունաբերությամբ զբաղվելու մտադրություն և հետաքրքրություն է դրսևորել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության լիցենզիաներ ձեռք բերելու հարցում: Քննարկումների ժամանակ Սիլվա Համբարձումյանից տեղեկանալով, որ վերջինս հետաքրքրություն է դրսևորել ՀՀ տարբեր բնակավայրերում գտնվող երեք հանքերևակումների, այդ թվում՝ Տավուշի մարզի Սառնաղբյուրի պղնձի հանքերևակման նկատմամբ, նրան հայտնել է, որ Տավուշի մարզի Սառնաղբյուրի ուսումնասիրության հատուկ լիցենզիան արդեն իսկ ձեռք է բերել Ալեքսան Պետրոսյանը, սակայն նա ունի հնարավորություն գումարի դիմաց կազմակերպել նշված, ինչպես նաև մյուս երկու լիցենզիաները Սիլվա Համբարձումյանին տրամադրելու գործընթացը: Սիլվա Համբարձումյանը համաձայնել է, որից հետո Արամ Հարությունյանը, նյութական շահագրգռվածությունից ելնելով, Սիլվա Համբարձումյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ կազմակերպել է «Լուլիար» ՍՊ ընկերությունը լիցենզիայով հանդերձ Սիլվա Համբարձումյանին փոխանցելու գործընթացը:

Այնուհետև, հերթական հանդիպումների ժամանակ Արամ Հարությունյանը, Սիլվա Համբարձումյանից հավաստիանալով, որ նա պատրաստակամ է առանձնապես խոշոր չափերի կաշառք տալ թվով 10 ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ ձեռք բերելու համար, տվել է իր համաձայնությունը նրա օգտին իր լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու հարցում և առաջարկել ուսումնասիրել երկրաբանական ֆոնդի տվյալներն ու ներկայացնել առաջարկություն հետաքրքրող կոնկրետ հանքերևակումների վերաբերյալ: Արդյունքում` 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի տարբեր բնակավայրերում գտնվող վերոհիշյալ հանքերևակումների ուսումնասիրության թվով 10 հատուկ լիցենզիաներն անցել են Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունների տրամադրության տակ:

Ըստ քրեական գործի՝ Ալեքսան Պետրոսյանը օժանդակել է Արամ Հարությունյանին՝ Սիլվա Համբարձումյանից ստացված կաշառքի գումարի իրական ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու հարուցում։ Մասնավորապես՝ ենթադրյալ կաշառքի գումարի մի մասը փոխանցվել է Պետրոսյանին պատկանող ընկերություններից մեկին։ Ըստ գործի՝ Հարությունյանին օժանդակել են նաև այլ անձինք։

Ալեքսան Պետրոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Դատարանում գործի քննության ընթացքում մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նա նշել է, որ իրավական առումով իր համար պարզ է, թե ինչ հոդվածով են իրեն մեղադրանք առաջադրել, սակայն մեղադրանքի էությունը պարզ չէ, մասնավորապես, իրեն պարզ չէ, թե ինքը երբ է սկսել օժանդակել Արամ Հարությունյանին, երբ՝ ավարտվեց օժանդակելը, ինչպես է օժանդակել, ինչ գործողություններով, իր համար պարզ չէ նաև, թե Արամ Հարությունյանն ինչպես է լվացել փողերը, որտեղ, ինչ գործողություններով և որտեղից ինքը պիտի իմանար այս ամենի մասին:

Նշենք, որ այս գործը դատարանում է 2019 թվականից։ Առաջին անգամ մակագրվել է Վարդան Արմենակի Գրիգորյանին։ Գործը մոտ է եղել ավարտական փուլին, երբ Գրիգորյանի լիազորությունները տարիքը լրանալու կապակցությամբ դադարել են, որից  հետո գործը  ստացել է Վարդան Լևոնի Գրիգորյանը։ Վերջինս 2022 թվականի հունիսին արդարացրել է Պետրոսյանին, որի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատախազությունը։ Շուրջ մեկուկես տարի անց, փաստորեն, Վերաքննիչ դատարանը ամբողջությամբ բեկանել է գործը։

Ենթադրվում է, որ Ալեքսան Պետրոսյանը  կբողոքարկի իր արդարացմասն դատավճիռը բեկանելու որոշումը, սակայն եթե Վճռաբեկ դատարանն այն վարույթ չընդունի, ապա գործի քննությունը պետք է նորից սկսվի։

Արաքս Մամուլյան