Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարները պաշտպանության և անվտանգության ոլորտում կապերի ամրապնդման հայտարարություն են ստորագրել

Լուրեր

23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 14:31
Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում․ ՈՒՂԻՂ
23.02.2026 | 14:18
86-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և նրա բրիտանացի գործընկեր Գրանտ Շափսն Անկարայում հանդիպմանը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության հարցեր, հաղորդում է TRT-ն։

Նշվում է, որ երկու երկրների ՊՆ ղեկավարները պաշտպանական համագործակցության մտադրության մասին հայտարարություն են ստորագրել։

«Մեծ Բրիտանիան Թուրքիայի համար կարևոր դաշնակից և ռազմավարական գործընկեր է։ Հանդիպմանը մենք վերահաստատել ենք մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և մտքեր փոխանակել երկկողմ, տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ Մենք նաև փոխադարձ հանձնառություն ենք հայտնել առավել ամրապնդելու մեր երկկողմ ռազմական համագործակցությունը։ Մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ տարբեր ոլորտներում, ներառյալ՝ մեր մարտական KAAN կործանիչի հարցում, և բացահայտել նոր հնարավորություններ, համագործակցությունը զարգացնել նոր ոլորտներում, ինչպիսիք են Eurofighter Typhoon կործանիչները»,- համատեղ ասուլիսում ասել է Գյուլերը։

Նշենք, որ ավելի վաղ Գյուլերը հայտարարել էր, որ Թուրքիան նախատեսում է գնել ընդհանուր առմամբ 40 Eurofighter Typhoon կործանիչ։

«Մենք ցանկանում ենք գնել Eurofighter Typhoon-ներ։ Այն շատ արդյունավետ ինքնաթիռ է։ Այս ինքնաթիռները կապված են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իսպանիայի հետ»,- ասել էր նա։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Լոնդոնն ու Մադրիդը դրական են արձագանքել Անկարայի մտադրությանը, և այժմ աշխատանքներ են տարվում՝ «Գերմանիային համոզելու համար»։

Էմմա Չոբանյան