Իսրայելցի զինվորականները Գազայի բնակիչներին զգուշացնում են, որ պատերազմը դեռ ավարտված չէ

Լուրեր

24.06.2026 | 16:56
Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում
24.06.2026 | 16:37
Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է
24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
Բոլորը

Մինչ զինադադարի ուժի մեջ մտնելը՝ իսրայելցի զինվորականները սոցիալական ցանցերում տեսանյութ են հրապարակել, որում Գազայի հատվածի բնակիչներին զգուշացնում են, որ պատերազմը դեռ չի ավարտվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մարդասիրական դադարը ժամանակավոր է։ Գազայի հատվածի հյուսիսային հատվածը վտանգավոր պատերազմական գոտի է, և դեպի հյուսիս տեղաշարժն արգելված է։ Ձեր անվտանգության համար դուք պետք է մնաք հարավում գտնվող հումանիտար գոտում»,- Գազայի բնակիչներին ուղղված արաբերեն ուղերձում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Ադրայը:

Հիշեցնենք, որ այսօր Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների քառօրյա դադարի մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել։ Օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի գրոհայինները պետք է ազատ արձակեն իսրայելցի առաջին պատանդներին՝ տեղական ժամանակով 16:00-ին։

Համաձայնագրի շրջանակում, որում առանցքային միջնորդ են հանդես եկել Կատարի իշխանությունները, ինչպես նաև Եգիպտոսն ու ԱՄՆ-ը, ՀԱՄԱՍ-ի զինյալներն այսօր կազատեն 13 իսրայելցի պատանդի։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է առնվազն 50 հոգու ազատ արձակում։

Իսրայելի բանտերից էլ կազատվեն 39 պաղեստինցի բանտարկյալներ՝ կանայք և անչափահասներ։ Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով ամեն օր նախատեսվում է ուղարկել 130 հազար լիտր դիզվառելիք և 200 բեռնատար մարդասիրական օգնություն։