Գազայի հատվածում քառօրյա զինադադարը սկսվել է

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների քառօրյա դադարի մասին համաձայնությունն ուժի մեջ է մտել։ Օրվա ընթացքում գրոհայինները պետք է ազատ արձակեն իսրայելցի առաջին պատանդներին՝ մոտավորապես տեղական ժամանակով ժամը 16:00-ին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Համաձայնագրի շրջանակում, որում առանցքային միջնորդ են եղել Կատարի իշխանությունները, ինչպես նաև Եգիպտոսն ու ԱՄՆ-ը, ՀԱՄԱՍ-ի զինյալներն այսօր կազատեն 13 իսրայելցի պատանդի։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է առնվազն 50 հոգու ազատ արձակում։ Իսրայելի բանտերից կազատվեն 39 պաղեստինցի բանտարկյալներ՝ կանայք և անչափահասներ։
Գազայի հատվածի՝ Եգիպտոսի հետ սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետով ամեն օր նախատեսվում է ուղարկել 130 հազար լիտր դիզվառելիք և 200 բեռնատար մարդասիրական օգնություն։

BBC-ի հաղորդմամբ՝ Գազայի հատվածում իսրայելական օդուժի գործողությունները կդադարեցվեն պատանդների ազատ արձակումից վեց ժամ առաջ։ Իսրայելցի պատանդները նախ կտեղափոխվեն Եգիպտոս, պաղեստինցի բանտարկյալները՝ Արևմտյան ափ, որը վերահսկվում է Պաղեստինի ինքնավարության կողմից։

Իսրայելի իշխանությունները, ըստ լրատվամիջոցների, հայտարարել են, որ չեն ազատի պաղեստինցիներին, քանի դեռ չեն տեսել իրենց քաղաքացիներին։

Ռազմական գործողությունների առաջին դադարը տեղի է ունենում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի 49-րդ օրը։