Դեյվիդ Քեմերոնը ժամանել է Իսրայել
Քաղաքականություն
23.11.2023 | 13:00Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դեյվիդ Քեմերոնը ժամանել է Մերձավոր Արևելք։ Սա նրա առաջին այցն է տարածաշրջան անցյալ շաբաթ կառավարության կազմ վերադառնալուց հետո, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քեմերոնը կհանդիպի Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ՝ քննարկելու պատանդներին ազատելու և Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու գործարքը:
Բրիտանացի պաշտոնյան առաջինն այցելել է Գազայի հատվածից Իսրայելի վրա արյունալի հարձակման ժամանակ զանգվածային սպանությունների վայր։
Նա եղել է նաև Բեերիում, որը Գազայի հատվածից ընդամենը 5 կմ հեռավորության վրա է գտնվում։ Այստեղ պաղեստինցի զինյաները սպանել են ավելի քան 130 մարդու։