ԱՄՆ-ը հայտնել է Կարմիր ծովում հութիների արձակած ԱԹՍ-ների խոցման մասին

Լուրեր

26.02.2026 | 14:27
«Ռեալը» մարզադաշտից վռնդել է նացիստական ողջույն ցուցադրած երկրպագուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:19
Ձեզ մոտ ամեն ինչ հանգի՞ստ է անձնագրերի հետ կապված. Մհեր Գրիգորյանը՝ Արփինե Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:15
Ինչքանո՞վ է անհրաժեշտ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին կրծքանշաններ ու մեդալներ տալ․Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:10
Ատելության խոսքի համատեքստում սեքսիզմը զգալի մաս է կազմում. Ռոբերտո Օլլա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 14:00
Անկարան ու Մոսկվան քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը
26.02.2026 | 13:51
Ես մեղադրանքը չեմ առաջադրել. Թորոսյանը` Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու և վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:40
Վրաստանի ֆինանսական ոստիկանությունը հայ վարորդների ինչ-որ ապրանքների հետ խնդիր է տեսնում. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.02.2026 | 13:33
Կուբացի սահմանապահները կրակել են ԱՄՆ մոտորանավակի վրա, կան զոհեր
26.02.2026 | 13:22
Հայաստան է ժամանել լեգենդար մարտիկ Ֆրանսիսկո Ֆիլիոն
26.02.2026 | 13:20
Ջրային կոմիտեի նախագահի ճեպազրույցը․ ՈւՂԻՂ
26.02.2026 | 13:14
Կիսատ նախընտրական ժեստ է, ինչ-որ իմաստով ընտրակաշառքի տրամաբանությամբ արվող. Չալաբյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
26.02.2026 | 13:07
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
26.02.2026 | 13:05
Ատելության խոսքի քրեականացման և խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը շատ նուրբ է․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան
26.02.2026 | 12:54
Թրամփը ցանկանում է՝ մեկ ամսվա ընթացքում ավարտվի պատերազմը. Axios
26.02.2026 | 12:45
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող նախկին քննիչի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Բոլորը

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է մի քանի հարվածային անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, որոնք արձակվել են Եմենում հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Անօդաչուները խոցվել են այն պահին, երբ ամերիկյան ռազմական նավը Կարմիր ծովում պարեկություն է իրականացրել։ Նավն ու անձնակազմը ոչ մի վնաս չեն ստացել»,- ասվում է հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ քննարկում է Եմենի ապստամբներին ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը՝ Կարմիր ծովում Galaxy Leader բեռնատար նավի առևանգումից հետո:

Նավը նավարկել է Բահամյան կղզիների դրոշով, պատկանում է բրիտանական ընկերությանը և կառավարվում է ճապոնական ընկերության կողմից, որը կապեր ունի իսրայելցի գործարարի հետ: Նավում եղել է անձնակազմի ավելի քան 20 անդամ։ Նրանք ձերբակալվել են, իսկ նավը մինչ օրս գտնվում է Եմենի ափին։

Հութիները հայտարարել են, որ նավի առևանգումը պատասխանն է ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմի:

Էմմա Չոբանյան