Թուրքիայի իշխող դաշինքում ճեղք է առաջացել. Բահչելին դեմ է Էրդողանի՝ նախագահական ընտրությունների կարգի փոփոխման ծրագրերին

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Թուրքիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակիցն է, իր առարկությունն է հայտնել սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու՝ Էրդողանի ծրագրերի դեմ, որով մեղմվում է նախագահի ընտրությունը՝ հանելով ձայների բացարձակ մեծամասնության պահանջը, գրում է Turkish Minute-ը։

Ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բահչելին MHP-ի խորհրդարանական խմբի նիստում հայտարարել է, որ իր կուսակցության դիրքորոշումը չի փոխվել բացարձակ մեծամասնության անհրաժեշտության վերաբերյալ, ինչը պահանջում է նախագահի թեկնածուից ստանալ ավելի քան 50 տոկոս ձայն՝ համազգային ընտրության արդյունքում բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու համար:

«Խոսքն օրենսդիրների, քաղաքապետերի ընտրության մասին չէ: Խոսքը նախագահ ընտրելու մասին է, որը ներկայացնելու է ամբողջ ժողովրդին»,- ասել է Բահչելին՝ հավելելով, որ «50+1 տոկոսը համակարգի ողնաշարն է, առանցքը և անվտանգությունը»։

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ Բահչելին, որը 2017 թվականին Թուրքիայի խորհրդարանական համակարգից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցն էր, անհամաձայնություն է հայտնում Էրդողանի հետ։ Երկու գործիչների ղեկավարած կուսակցություննները «Հանրային դաշինքի» մաս են կազմում 2018 թվականից, որը հայտնի է որպես «Ազգային դաշինք»:

Էրդողանին անհրաժեշտ է Բահչելիի կուսակցության, ինչպես նաև խորհրդարանի փոքր կուսակցությունների աջակցությունը, որպեսզի ապահովի 360 ձայն՝ օրենսդիր մարմնի երեք հինգերորդը՝ սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու համար։ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանում ունի 264 տեղ, իսկ MHP-ն՝ 50 մանդատ։

Օրերս Գերմանիա կատարած այցից վերադառնալիս Էրդողանը լրագրողներին տված զրույցում հայտարարել էր, որ նախագահական ընտրություններում 50 տոկոս+1 կանոնը փոխելը տեղին կլինի և կօգնի ընտրական գործընթացն ավելի արագ ավարտին հասցնել։ Ըստ Էրդողանի՝ գործող կարգը քաղաքական կուսակցություններին ստիպում է նոր դաշինքներ փնտրել և «սխալ ճանապարհներ բռնել»՝ միայն իրենց թեկնածուներին ընտրելու համար։

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները ևս դեմ են արտահայտվել Էրդողանի առաջարկին։ Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը ԱԶԿ-ին և MHP-ին մեղադրել է ազգային օրակարգը սահմանադրության փոփոխության մասին խոսակցություններով լցնելու մեջ։ Նա նշել է, որ իր կուսակցությունը որևէ աջակցություն չի ցուցաբերի սահմանադրական նման փոփոխությանը։

Քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (HEDEP) համանախագահ Թունջեր Բաքըրհանն էլ ասել է, որ չնայած ԱԶԿ-ն և MHP-ն առաջ են քաշել նախագահական կառավարման համակարգը՝ պնդելով, որ դա խաղաղություն և ժողովրդավարություն կբերի երկրում և վերջ կդնի աղքատությանը, այժմ նրանք լուրջ հակամարտության մեջ են։ Ըստ նրա՝ երկու կուսակցությունները պատրաստվում են քանդել այն համակարգը, որը հիմնել են հինգ տարի առաջ: Բաքըրհանն ասել է, որ ամեն համակարգ, որը հաշվի չի առնում ժողովրդի կարիքները, դատապարտված է ձախողման։

Էմմա Չոբանյան