Աբխազիայում բողոքի ցույցեր են ՌԴ-ին պետական գույքի փոխանցման դեմ

Լուրեր

15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
Բոլորը

Աբխազիայում բողոքում են ռուսներին պետական գույքը վաճառելու դեմ։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նոյեմբերի 21-ին մոտ 1000 մարդ շրջափակել է Նոր Աֆոնում գտնվող այն տարածքը, որտեղ գտնվում են պետական ամառանոցները, այդ թվում՝ 1947 թվականին Ստալինի համար կառուցված ամառանոցը, և որպես բողոքի նշան՝ քանդել են տարածքի շուրջ պարիսպը։ Արդյունքում տարածքը հատուկ նշանակության ջոկատի զինծառայողների կողմից անցել է ուժեղացված անվտանգության ներքո, գրում է VOA-ն:

«Նոր Աֆոնի պետական ամառանոցի վաճառք կամ փոխանցում Աբխազիայի ղեկավարությունը չի ծրագրել և չի ծրագրում։ Տեղեկությունները, որոնք դրդել են քաղաքացիներին իրականացնել այս գործողությունը, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը»,- ասել են պետական ամառանոցների աբխազական վարչակազմում։

Գերատեսչության ղեկավար Բեսլան Կվիցինիան ասել է, որ ցուցարարներին «գրգռել են իրականությանը չհամապատասխանող լուրերը» և մեղադրել «այդ հորինվածքի հեղինակներին սադրիչ քաղաքական գործողություն իրականացնելու մեջ»։

Այնուամենայնիվ, երկրի իշխանությունների հակառակորդներն հայտնում են, որ տեղի բնակիչներին հաջողվել է կանխել «պետական գույքը ռուս ներդրողին վաճառելու հերթական փորձը»։