Բայրամովը Լեո Դոքերթիի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը

Լուրեր

21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
Բոլորը

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերի շուրջ։

Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը կարևորում է Մեծ Բրիտանիայի հետ բազմակողմ հարաբերությունները, անդրադարձել է քաղաքական, տնտեսական, էներգետիկ, անվտանգության և հումանիտար ոլորտներում երկու երկրների միջև առկա գործընկերության հետագա ամրապնդման հնարավորություններին և ասել, որ քաղաքական երկխոսության ակտիվացումը կարևոր է համագործակցության նոր ոլորտների մշակման առումով։

Նա նաև բրիտանացի նախարարին պատմել է տարածաշրջանում տիրող իրավիճակի ու իրողությունների մասին, խոսել Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայուն խաղաղություն հաստատելու ծրագրերից և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերից, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

Հավելենք, որ այսօր ավելի վաղ Դոքերթին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Օրերս բրիտանացի պաշտոնյան այցով նաև Հայաստանում էր։

Էմմա Չոբանյան