Ուկրաինան սպասում է դեկտեմբերին ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշմանը

Լուրեր

15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս ունի, որ ԵՄ-ն մինչև այս տարեվերջ որոշում կկայացնի Եվրամիությանը Կիևի անդամակցության հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի հարցով։ Զելենսկին նաև նշել է, որ Կիևում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայի առաջընթացը Եվրահանձնաժողովի առաջարկությունների կատարման հարցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք իրականացնում ենք այն ամենը, ինչ պետք է անի Ուկրաինան: Մենք հավատում ենք, որ Եվրամիությունը պատրաստ կլինի իր հերթին ընդառաջ գնալ, ինչպես խոստացել էր, որպեսզի մինչև տարեվերջ՝ դեկտեմբերին, արդյունքը լինի քաղաքական որոշումը՝ անդամակցության բանակցությունները սկսելու և գործընթացը լիարժեք ինտեգրմանը մոտեցնելու հարցում»,- գրել է Ուկրաինայի նախագահ Տելեգրամի իր ալիքում։

Կիևում Շառլ Միշելի և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զելենսկին ընդգծել է, որ կանի հնարավորը՝ համոզելու գործընկերներին դեկտեմբերին որոշում կայացնելու անհրաժեշտության մեջ։

Շառլ Միշելն էլ զգուշացրել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցություններ սկսելու որոշում կայացնելը դժվար կլինի, միևնույն ժամանակ, չի բացառել դրական արդյունքը։ Նա բարեփոխումների իրականացման հարցում Կիևի առաջընթացը տպավորիչ է անվանել և ընդգծել, որ կանի հնարավոր ամեն բան՝ հասնելու ԵՄ բոլոր 27 երկրների համաձայնությանը։

«Դժվար հանդիպում է լինելու, բայց ես չեմ հանձնվի»,- ասել է Միշելը։

Մայա Սանդուն իր հերթին կոչ է արել ԵՄ-ին կատարել Քիշնևին ու Կիևին տված խոստումը և սկսել բանակցությունները հնարավորինս շուտ։ Նա նշել է, որ ԵՄ-ի որոշմանը, որը տատանվում է բանակցությունների բացման հարցում, այժմ հետևում են Մոսկվայում, ուստի Բրյուսելը պետք է ՌԴ-ին ազդանշան տա Ուկրաինային և Մոլդովային իր անմնացորդ աջակցության մասին։

Էմմա Չոբանյան