«Վագները» ցանկանում է ՀՕՊ համակարգեր փոխանցել «Հըզբոլլահ»-ին կամ Իրանին․ Քիրբի

Լուրեր

18.12.2025 | 18:56
Միրզոյանը Շեկերինսկայի հետ քննարկել է ՀՀ–ՆԱՏՕ համագործակցության խորացումն ու նոր գործընկերային օրակարգը
18.12.2025 | 18:51
ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ներառել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» ևս 41 լցանավ
18.12.2025 | 18:46
10 եպիսկոպոսներին ուղեկցող անձինք ինչո՞ւ ոստիկանական հագուստով չէին․ ոստիկանապետի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
Բոլորը

Ռուսաստանի կառավարությունը, ըստ ԱՄՆ հետախուզության, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը հանձնարարել է ՀՕՊ համակարգեր փոխանցել կա՛մ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանը, կա՛մ Իրանին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մեր ստացած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ վագներականները, Ռուսաստանի կառավարության ցուցումով, պատրաստվում էին հակաօդային պաշտպանության միջոցներ տրամադրել կա՛մ «Հըզբոլլահ»-ին, կա՛մ Իրանին»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել ռազմական ոլորտում ռուս-իրանական «աննախադեպ» համագործակցության շրջանակում։

«Ահաբեկչությանը հակազդելու համար մենք պատրաստ ենք օգտագործել մեր պատժամիջոցների գործիքները ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք ներգրավված են մատակարարումների ապակայունացման մեջ»,- ասել է Քիրբին՝ հավելելով, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է՝ արդյո՞ք «Վագները» զինտեխնիկա է մատակարարում «Հըզբոլլահ»-ին կամ Իրանին:

Ըստ նրա՝ Թեհրանն «այդ աջակցության դիմաց դիտարկում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ տրամադրելու հնարավորությունը՝ Ուկրաինայում օգտագործելու համար»։

Մոսկվան չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Նոյեմբերի սկզբին The Wall Street Journal-ը, հղում անելով նաև ԱՄՆ հետախուզությանը, հայտնել էր, որ «Վագները» ծրագրում է «Հըզբոլլահ» շարժմանը փոխանցել «Պանցիր C-1» զենիթահրթիռային համակարգ։ Մեկնաբանելով այս հաղորդագրությունը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ «Վագներ»-ը «դե ֆակտո» գոյություն չունի, ուստի նման դատողությունները «ոչ մի բանի վրա չեն հիմնված»։