Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իտալիա. կնքվել է փոխըմբռնման հուշագիր Իտալիայի ֆինանսական գվարդիայի հետ

Լուրեր

15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իտալիայի Հանրապետության` կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած իրավապահ կառույցների հետ համագործակցության ընդլայնման և վերջիններիս հարուստ փորձն ուսումնասիրելու նպատակով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի նոյեմբերի 14-ից 18-ն այցելել է Իտալիայի Հանրապետություն: Այցն իրականացվել է Եվրոպական Միության «Թայեքս» (TAIEX) ծրագրի շրջանակներում:

Այցի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել Իտալիայի ֆինանսական գվարդիայի, Կարաբինիերների գլխավոր հրամանատարության և նրանց հատուկ օպերատիվ խմբավորման,  ոստիկանական ուժերի պլանավորման և կոորդինացման գրասենյակի, մաֆիայի դեմ պայքարի քննչական ստորաբաժանման ղեկավար կազմերի հետ: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների` կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առաջադեմ փորձն ու վերջիններիս գործունեության ընթացքում ժամանակակից նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել նաև օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման հարցերին: Կարաբինիերների գլխավոր հրամանատարության և Ֆինանսական գվարդիայի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հիշյալ կառույցնեում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ծառայողների վերապատրաստման կազմակերպման հարցերի շուրջ:

Հանդիպումների ընթացքում ներկայացվել է նաև հայկական փորձը և կարևորվել միջազգային համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդգծել է կոռուպցիայի դեմ համախմբված պայքարի անհրաժեշտությունը, քանի որ այսօր դա ոչ միայն առանձին պետությունների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, ինչն էլ ավելի կարևոր է դարձնում դրա կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված միջազգային ակտիվ համագործակցությունն ու համալիր աշխատանքների իրականացումը:

Հանդիպումներին ներկա է եղել նաև Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ծովինար Համբարձումյանը:

Այցի ընթացքում Իտալիայի Հանրապետության ֆինանսական գվարդիայի և Հայաստանի հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր համագործակցության վերաբերյալ:

Հայաստանյան պատվիրակությունը կարևորել է այցի ընթացքում ձեռք բերված փորձն ու գիտելիքները և հույս հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի: Իտալիայի իրավապահ կառույցների ներկայացուցիչները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել նպաստել հայկական կողմի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանն ու այդ շրջանակներում փորձի փոխանակման ու մասնագիտական վերապատրաստման հարցերի շուրջ կոնկրետ ծրագրերի իրագործմանը: