ՀԽ քարտուղարությունը և «Սասնա Ծռեր»-ը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման մասին. հայտարարություն

Լուրեր

13.11.2026 | 11:48
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության և Սասնա Ծռեր խմբավորման հայտարարությունը

«Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարությունը և «Սասնա Ծռեր» խմբավորումը ողջունում են Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու և նրան կալանավորելու ուղղությամբ նոր իշխանության օրոք իրավապահ մարմինների ձեռնարկած քայլերը, այն համարելով Թավշյա հեղափոխության կարևորագույն արդյունք և իրողություն։

Այս որոշումը ոչ միայն արդար հույս է ծնում Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի և 1998 – 2008 թվականներին մեր իրականության մեջ տեղ գտած և բազում զոհերով զուգորդված հանցագործությունների բացահայտման և արդարության հաստատման ուղղությամբ,  այլև կարևորագույն քայլ է հանդիսանում կապված Հայաստանում, հատկապես 1998թ․-ից սկսյալ, Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական կարգը տապալելու և ժողովրդի իշխանությունը զավթելու գործողություններին իրավական գնահատական տալու և դրանով հանդերձ՝ ապագայում դրանք երբևէ թույլ չտալու առումով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիների նրա վարած ապազգային քաղաքականությունը հիմնականում արտացոլվել է հետևյալում․ Արցախի հիմնահարցի շահարկում, միաժամանակ՝ Արցախի հարցում դավաճանական և պարտվողական քաղաքականության որդեգրում Հայաստանի ինքնիշխանության զիջում օտար ուժերին, հատկապես՝ Ռուսաստանին Քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորում, և քրեական համակարգի ներթափանցում պետական ու հանրային բոլոր ոլորտներ, հակապետական, հակազգային և հակամարդկային, կլանային և անձնական շահերի ծառայող քաղաքականության վարում Իհարկե մինչև Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը մեր երկրի կառավարման համակարգում արդեն տեղ էին գտել նշված խեղումները, սակայն իր պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը աննախադեպ կործանարար չափերի հասցրեց դրանք և Հայաստանը «նոր որակով» կառավարելու լծակները Մարտի 1-ի արդյունքում հանձնեց իր հանցակից գործընկեր Սերժ Սարգսյանին, որն էլ իր հերթին հաջորդ տասնամյակում երկիրը վերածեց բռնապետության և այն կանգնեցրեց անդունդի եզրին։

Կրկին ողջունելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, հույս ենք հայտնում, որ այս քայլը ոչ միայն կծառայի բազում մարդկանց խեղված ճակատագրերի շուրջ արդարության հաստատմանը, այլև կհանդիսանա անցյալի կործանարար քաղաքականությունից  անվերադարձ շրջադարձ կատարելու վճռական քայլ։