«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը Գազայի հատվածում կրակի դադարեցման կոչ է անում
Քաղաքականություն
20.11.2023 | 20:54«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության գերմանական մասնաճյուղի տնօրեն Քրիստիան Կատցերը հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտության մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Դա անհրաժեշտ է, որպեսզի մարդասիրական պաշարները հասցվեն Գազա, իսկ գոտու բնակիչները հնարավորություն ունենան մեկնել անվտանգ տարածքներ, բացատրել է Կատցերը գերմանական ARD հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ Գազայի հատվածի խաղաղ բնակչությունն այժմ սննդի և խմելու ջրի պակաս ունի։ Բացի այդ, բազմաթիվ վիրավորներ օգնության կարիք ունեն։
«Ամեն ինչ բացակայում է»,- հավելել է նա։