Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել․ տուժածներ կան
Քաղաքականություն
20.11.2023 | 17:17Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության (JMA) տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 06:01-ին, 50 կիլոմետր խորության վրա։ Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել։
Տեղի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ երկու դեռահասներ վնասվածքներ են ստացել կոտրված ապակու բեկորներից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 3-ին Նեպալի արևմտյան հատվածում տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։