Ուկրաինան վերսկսում է ԱԹՍ-ներով հարձակումները Մոսկվայի վրա

Լուրեր

15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում նոյեմբերի 20-ի գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակում է կանխվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ դրոնը շարժվում էր դեպի Մոսկվա։ Նա պարզաբանել է, որ միջադեպը հնարավոր է եղել հաղթահարել առանց ավերածությունների և տուժածների, գրում է The Moscow Times-ը։

ՌԴ Պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, Մոսկվայի ժամանակով 23:20-ին։

Նոյեմբերի լույս 19-ի գիշերը Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային թաղամասում էլ հերթական անօդաչու թռչող սարքն է խոցվել, հայտնում են Մոսկվայի քաղաքապետն ու Պաշտպանության նախարարությունը։ Shot տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Մոսկվայի մարզի Գորկովսկոյե մայրուղու տարածքում։ Այս հատվածի երթևեկությունը որոշ ժամանակով ստիպված են եղել փակել։

Անօդաչու թռչող սարքի միջոցով ՌԴ մայրաքաղաքի վրա գրոհելու նախորդ փորձը գրանցվել էր հոկտեմբերի 7-ի գիշերը։ Այնուհետև հակաօդային պաշտպանության ուժերը ԱԹՍ էին խոցել Իստրայում։

Մայիսի սկզբից Մոսկվան և մերձմոսկովյան շրջանը անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել ավելի քան երկու տասնյակ անգամ։ Մեկնաբանելով մայիսի 30-ի հարձակումը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է «խտացնել» հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրանից հետո անօդաչու թռչող սարքերը վնասել էին երեք բնակելի շենք և գրեթե գրոհել էլիտար բնակավայրերը Ռուբլևո-Ուսպենսկոյե մայրուղու մոտ:

«Կիևի ռեժիմն ընտրել է Ռուսաստանին վախեցնելու, Ռուսաստանի քաղաքացիներին վախեցնելու և բնակելի շենքերի վրա հարձակում գործելու ուղին։ Սա, իհարկե, ահաբեկչական գործունեության ակնհայտ նշան է»,- ասել է Պուտինը՝ խոստովանելով, որ Ռուսաստանը ևս հարվածներ է հասցնում Ուկրաինայի տարածքին։

Նոյեմբերին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի մարտական հարվածային համակարգերի գլխավոր տնօրինության ղեկավար Սերգեյ Բարանովը The Independent-ին տված հարցազրույցում խոսել է ձմռանը անօդաչու թռչող սարքերի խոշոր հարձակման՝ Կիևի պլանների մասին, քանի որ խիստ եղանակային պայմանները կխոչընդոտեն ցամաքային գործողություններին։ Հարվածների թիրախը, նրա խոսքով, պետք է լինեն Ղրիմի և Ռուսաստանի սահմանամերձ շրջանների ռազմակայաններն ու ենթակառուցվածքները։