Երևանում ծառն արմատախիլ է եղել և ընկել ավտոմեքենայի վրա
Նոյեմբերի 19-ին, ժամը 11։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոսեի փողոցի թիվ 28/2 շենքի մոտակայքում քամու հետևանքով ծառը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա և հենվել էլեկտրական լարերին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառն արմատախիլ է եղել և ընկել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա։ Ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։
Փրկարարները իրականացրել են հերթապահություն, այնուհետև կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։