Ե՛վ Մոսկվան, և՛ Երևանը անկեղծորեն շահագրգռված են, որ երկկողմ հարաբերությունները բարձրացվեն նոր մակարդակի. Փաշինյանը՝ Մեդվեդևի հետ հանդիպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ. տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը: 

«Հարգելի Նիկոլ Վովայի, ուրախ եմ շարունակել հանդիպումը ձեզ հետ, մենք վերջերս հանդիպել ենք ֆուտբոլի ընթացքում: Այսօր նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ավելի քան հինգ ժամ տևած քննարկումների ընթացքում կարողացանք հաջողությամբ քննարկել ոչ միայն մեր միության խնդիրները, այլ նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը, քանի որ մշտապես կան քննարկելու բաներ»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: 

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, հաճելի է ունենալ այս հնարավորությունը: Կարծում եմ՝ Հայաստանում առկա ներկայիս իրավիճակի և ընդհանրապես մեր հարաբերությունների յուրահատկությունների համատեքստում շատ լավ և օգտակար են մեր հաճախակի հանդիպումները, որպեսզի ունենանք հնարավորություն քննարկելու մեր հարաբերությունների բոլոր նյուանսները և այն հարցերը, որոնք գոյություն ունեն, այն հարցերը, որոնք կարող են գոյություն ունենալ, անգամ այն հարցերը, որոնք գոյություն չունեն, բայց դրանց մասին շատ են խոսում: Գործնականում այդ հարցերը գոյություն չունեն, և կարծում եմ, որ բազմիցս ասել եմ՝ մեր հարաբերությունների ռազմավարությունն ու ընդհանուր գաղափարը հասկանալի է, այստեղ քննարկելու շատ բաներ չկան, բայց կարծում եմ, որ մեր այս հանդիպումները շատ օգտակար են, որպեսզի քննարկենք, թե ինչպես մեր հարաբերությունները բարձրացնենք նոր մակարդակի: Կարծում եմ և՛ Մոսկվան, և՛ Երևանը դրանում անկեղծորեն շահագրգռված են: Ուրախ եմ, որ վերջին 2,5 ամիսների ընթացքում ունեցել ենք տարբեր հնարավորություններ քննարկելու բոլոր հարցերը: Ինձ համար ակնհայտ է, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ արդյունավետ և ես գործնականում չունեմ կասկածներ, որ այս բնույթը ոչ միայն կշարունակվի, այլ նաև կլինի առավել արդյունավետ»: 

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, անդրադարձել տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին ու առաջիկա անելիքներին: Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը կարևորել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող թեմաների: Զրուցակիցները, մասնավորապես, կարևորել են ԵԱՏՄ-ի շրջանակում փոխգործակցության արդյունավետության բարձրացումը: