Պեսկովը խնդիրներ է խոստանում ՌԴ-ից հեռանալուց հետո երկիրը քննադատողներին

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ռուսաստանցիների համար, որոնք լքել են իրենց հայրենիքը Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո և իրենց թույլ են տվել քննադատել ՌԴ իշխանությունների գործողությունները դրսից, «շատ դժվար կլինի վերադառնալ»։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հայրենիքը բոլորի համար մեկն է և այն միշտ բաց է բոլորի համար՝ բացի թշնամիներից»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նշել է, որ պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանից հեռացած, Ուկրաինայի զինված ուժերի համար գումար հավաքած, տարբեր հասարակական-քաղաքական իրադարձությունների ժամանակ ելույթ ունեցող և Ռուսաստանին հանդիմանողների համար անհնար կլինի վերադառնալ հայրենիք։

«Ես դեռ չեմ խոսում օրենքների մասին, որոնք գործելու են նրանց նկատմամբ։ Մարդիկ նրանց չեն ընդունի»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ հայրենիքում մնացած ռուսաստանցիները «միշտ կընդունեն ռելոկանտներին», որոնք «շփոթվել» են և ցանկանում են վերադառնալ։

«Բայց նրանց համար, ովքեր, կոպիտ ասած, բերանները բացել են իրենց երկրի դեմ, նրանց համար շատ դժվար կլինի բացատրել մեր մեջ ապրող մարդկանց։ Դա նրանց համար մեծ խնդիր կլինի»,- նշել է Պեսկովը։

Կրեմի խոսնակը համաձայն չէ տեսակետների հետ, որ պատերազմի մեկնարկից հետո երիտասարդների զգալի մասը հեռացել է Ռուսաստանից։

«Քանի՞ տղա է գնացել ռազմաճակատ՝ որպես կամավոր: Քանի՞ տղա գնաց ռազմաճակատ տարբեր ստորաբաժանումներում: Քանի՞սն են մոբիլիզացվել և այժմ կռվում են: Ի վերջո, նրանք բոլորը մնացին այստեղ»,- հայտարարել է Պեսկովը:

Էմմա Չոբանյան