ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Սույն թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը և Վիլյամ Սարոյան հիմնադրամը (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ)․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները խթանել են հայ և ոչ միայն հայ արվեստի զարգացումը: Սարոյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի և սփյուռքի թատրոններում և մեծ դեր կատարել հայ ռեժիսորների և դերասանների ստեղծագործական ճակատագրում: Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա գրվել են երաժշտական ստեղծագործություններ՝ երգերից մինչև օպերաներ: Սարոյանի կերպարը մարմնավորվել է հայ կերպարվեստում: Վիլյամ Սարոյանը տաղանդավոր է իր բոլոր դրսևորումներում», – ասաց Աննա Ասատրյանը։

Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ «Այս գիտաժողովը նվիրված է միջգիտակարգային հիմնախնդրի՝ գրականության և արվեստի առնչություններին։ Սա չափազանց շահեկան նախաձեռնություն է, որովհետև գիտություններն այսօր զարգանում են տարբեր գիտաճյուղերի հատույթներում։ Եվ այս հատույթներում է, որ այսօր մենք կարող ենք նոր խոսք ասել։ Գիտաժողովը հնարավորություն է մեկ անգամ ևս արժևորելու Սարոյանի գրական ժառանգությունը և այն դիտարկելու արվեստի տեսանկյունից», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։ Նա կիսվեց իր հուշերով՝ ինչպես է առաջին անգամ դիտել «Իմ սիրտը լեռներում է» բեմադրությունը՝ նվիրված կինոյի և թատրոնի հայ անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանի հիշատակին, Վահրամ Փափազյանի և Վարդուհի Վարդերեսյանի մասնակցությամբ։

«Վիլյամ Սարոյանի արվեստի, թատրոնի, նկարչության, երաժշտության գործերում կա ներշնչանք։ Պետք է իմանանք՝ ինչ խորություն ունի սարոյանական ստեղծագործությունը և այնպես հանրահռչակենք այն, որ հատկապես երիտասարդությունն իրազեկված լինի և հպարտ, որ նման նշանավոր հեղինակ ունի», – ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Ուրախ եմ միանալու այս գիտաժողովին, որի օրակարգում Սարոյանի կյանքի և ստեղծագործության դրվագներն են։ Մտածում էի, թե ինչպես կարձագանքեր Սարոյանն այս հանդիպմանը, որն անցկացվում է իր ծննդից 115 տարի անց, Հայաստանում, և որին ելույթ են ունենում առաջատար գիտնականներ: Կարծում եմ, որ նա կասեր. «Սա ամենազվարճալի բանն է, որ երբևէ տեսել եմ»: Բայց ես գիտեմ, որ նա շատ գոհ կլիներ: Սարոյանը շատ ուշադիր էր իր ժառանգության նկատմամբ։ Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ այս գիտաժողովի մի մասն ենք», – ասաց Վիլյամ Սարոյան հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։

Գիտաժողովի աշխատանքներին մասնակում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսլանդիայի, Սերբիայի միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ, արվեստի, մշակույթի, գրականության վաստակավոր գործիչներ և երիտասարդ հետազոտողներ: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն 35 գիտական զեկուցումներ՝ նվիրված Վիլյամ Սարոյանի գրական, նկարչական և երաժշտական ժառանգությանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 18-ին։