Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները

Լուրեր

25.02.2026 | 15:44
Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ իր կապերի համար ու խոստովանել սիրավեպերը ռուս կանանց հետ
25.02.2026 | 15:40
Ղազախստանում Սու-30ՍՄ կործանիչ է վթարվել
25.02.2026 | 15:32
Չեմպիոնների լիգայի խաղում ուկրաինացի մրցավարները չեն սեղմել ռուս ֆուտզալիստի ձեռքը
25.02.2026 | 15:19
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.02.2026 | 15:17
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի շրջանին ու Դնեպրոպետրովսկին
25.02.2026 | 15:05
ԱԺ ՏԿ, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 15:00
Պարեկային ծառայությունը նոր պետ ունի // Ձյուն է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 14:56
ԱՄՆ-ն դեմարշ է հայտարարել Կիևին Նովոռոսիյսկի նավթային տերմինալին հարվածից հետո
25.02.2026 | 14:48
Պարտավորություն ունենք՝ տարեկան առնվազն 2 անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների տատանումների մասին․ «Վեոլիա Ջուր»
25.02.2026 | 14:37
Միհրան Պողոսյանի կանխիկ փողերն արագորեն սպառվում են
25.02.2026 | 14:26
Էդուարդ Վարդանյանը վերադառնում է ACA 
25.02.2026 | 14:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սմոլենսկի քիմիական գործարանի վրա, զոհվել է 4 մարդ
25.02.2026 | 13:51
Նիկոլ Փաշինյանը փղի արձանիկ է նվեր ստացել հնդիկ գեներալից
25.02.2026 | 13:42
Գեղեցիկ գոլ՝ Լուկաս Սելարայանի տպավորիչ ասիստից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 13:33
Ով է «Նուբարաշեն» ՔԿՀ թմրանյութի նմանվող զանգված տանելու մեջ կասկածվող փաստաբանը․ նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել
Բոլորը

Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդրա Բեն Ցվին հայտնել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների ճակատագիրն առայժմ անհայտ է, քանի որ նրանց ազատ արձակման շուրջ բանակցություններ այլևս չեն ընթանում։

«Ինչ վերաբերում է [պատանդների հետ] իրավիճակին, մեզ անհայտ է։ Չնայած բոլոր խնդրանքներին՝ ՀԱՄԱՍ-ը նույնիսկ չի ներկայացրել իրենց մոտ գտնվողների ցուցակը, ինչ վիճակում են նրանք, արդյո՞ք ողջ են։ Մենք չգիտենք, թե ինչ է կատարվում այնտեղ, ուստի շատ դժվար է բանակցություններ վարել՝ առանց իմանալու, թե ինչի մասին եք խոսում։ Այս պահին, որքանով ես գիտեմ, մենք բանակցություններ չենք վարում, ՀԱՄԱՍ-ը դադարեցրել է դրանք սեփական նախաձեռնությամբ»,- դեսպանի խոսքերն է մեջբերում BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա հավելել է, որ Իսրայելը պահանջում է բոլոր պատանդների ազատ արձակում և ճիշտ չի համարում նրանց մաս-մաս «ազատ արձակելը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները պատրաստ են ազատ արձակել իրենց մոտ գտնվող կանանց ու երեխաներին։ Փոխարենը ՀԱՄԱՍ-ը պահանջել է ազատ արձակել իսրայելական կողմում գտնվող բանտարկյալներին, վառելանյութ և հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել: