Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է ռուսական C-400-ների կիրառման հնարավորության մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգտագործել Ռուսաստանից գնված հակաօդային պաշտպանության С-400 համակարգերը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը խորհրդարանում ունեցած ելույթում, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մենք աշխատում ենք շուրջօրյա՝ մեր երկիրն անվտանգ պահելու համար: Մենք չենք կարող գնել С-400-ներ և դրանք մի անկյունում պահել։ Երբ դա մեզ անհրաժեշտ լինի, մենք կսեղմենք կոճակը, և բոլոր հետաքրքրվողները կտեսնեն, թե ինչ տեղի կունենա»,- ասել է նախարարը։

Նա հայտնել է, որ Թուրքիան նախատեսում է նաև գնել ընդհանուր առմամբ 40 Eurofighter Typhoon կործանիչ։

«Մենք ցանկանում ենք գնել Eurofighter Typhoon-ներ։ Այն շատ արդյունավետ ինքնաթիռ է։ Այս ինքնաթիռները կապված են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իսպանիայի հետ»,- ասել է Գյուլերը։

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ Լոնդոնն ու Մադրիդը դրական են արձագանքել Անկարայի մտադրությանը, և այժմ աշխատանքներ են տարվում՝ «Գերմանիային համոզելու համար»։

Ի դեպ, այս հարցը լինելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բեռլինի այցի հիմնական թեմաներից։

Գյուլերը նաև ասել է, թե Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 և F-4 ինքնաթիռները բավարար են անհրաժեշտ առաջադրանքները կատարելու համար։

«Բայց մենք, իհարկե, ավելի հեռուն ենք նայում: Դրա համար մենք դիմել են F-35-ի համար, սակայն F-35-ի հետ կապված որոշ խնդիրներ են առաջացել: Մենք նաև այլընտրանքների վրա ենք աշխատում»,- հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Էմմա Չոբանյան