Շոլցն արգելափակում է Էրդողանի՝ կործանիչներ գնելու խնդրանքը

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դժվար թե համաձայնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Eurofighter Typhoon կործանիչները գնելու նոր խնդրանքին մի շարք հարցերի շուրջ լարվածության, այդ թվում՝ Թուրքիայի կողմից Իսրայելին դատապարտելու պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Այսօր Էրդողանն այցով մեկնում է Գերմանիա և Շոլցի հետ հանդիպմանը, հավանաբար, կանցլերին կխնդրի վերացնել կործանիչների վաճառքի արգելքը, որն իրեն անհրաժեշտ է ծերացող օդուժը թարմացնելու համար, Bloomberg-ին ասել են խնդրին ծանոթ թուրք պաշտոնյաները։

Գերմանիան արտադրում է Eurofighter-ը երեք այլ երկրների հետ կոնսորցիումում: Ըստ լրատվամիջոցի՝ գերմանացի կանցլերը չի համաձայնի դրանց վաճառքին՝ պայմանվորված ՆԱՏՕ-ի դաշնակիցների և Թուրքիայի միջև լարվածությամբ։ Էրդողանի կողմից Իսրայելը որպես «ահաբեկչական պետություն» հռչակելը, իսկ ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածի ընտրված կառավարիչներ և պաշտպաններ անվանելն ավելացրել է մտահոգությունները։

«Սա դժվար գործընկերոջ այց է, որի հետ մենք քննարկում ենք մի շարք խնդիրներ»,- ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը:

Թուրքիայի կառավարությունից լրատվամիջոցին մեկնաբանություն չեն տվել։

Bloomberg-ը, վկայակոչելով թուրք անանուն պաշտոնյաների, նշում է, որ Էրդողանը խնդրելու է առնվազն 20 միավոր Eurofighter Typhoon ինքնաթիռ՝ այս թիվը կրկնապատկելու հնարավորությամբ։ Թուրքիան ցանկանում է գործարքն ապահովել՝ արձագանքելու մրցակից Հունաստանի կողմից Rafale կործանիչների ձեռքբերմանը:

Էմմա Չոբանյան