Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական. Արայիկ Հարությունյան

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում այսօր տեղի է ունեցել սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների ավարտին նվիրված  միջոցառում, որի մասնակիցներին ողջունել և հավաստագրեր է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Իր ելույթում նախարարը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչներն իրենց գիտելիքներով, փորձով և նվիրվածությամբ կերտում են հայ մարդուն և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: «Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի կատարելագործումը կարևորագույն խնդիրներից է: Այն  իրականացվում է 2000 թվականից, որի ընթացքում վերապատրաստվել է սփյուռքի 36 երկրի շուրջ 1500 ուսուցիչ: Վերապատրաստումների արդյունքում որոշ համայնքներում ամբողջովին վերափոխվել են դասավանդման սկզբունքները և մեթոդները, որոնք նպաստել են կրթության որակի բարձրացմանը: Ակնհայտ ձեռքբերումների կողքին դեռևս կան բազմաթիվ անելիքներ. վերապատրաստումները պետք է դառնան ավելի հասցեական՝ իրապես արտացոլելով սփյուռքի ուսուցիչների մասնագիտական պահանջները»,- նշել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ վերապատրաստման արդյունքում ձեռքբերված գիտելիքներն ու կարողությունը կնպաստեն հայեցի կրթության և հայ մանկավարժության զարգացմանը: «Վստահ եմ, որ այն ոգևորությունը, որ ներկայումս կա Հայաստանում, դուք էլ եք կիսում, թեպետ սփյուռքն այդ օրերին մեծ աջակցությունն է ցուցաբերել շարժմանը և ունեցել իր կարևոր ներդրումը: Հուսով եմ, որ այն ինչ զգացել եք այս օրերին հայրենիքում կհասցնեք ձեր աշակերտներին և էլ ավելի նրանց կինտեգրեք ներհայաստանյան գործընթացներում: Թերևս առաջին անգամ ՀՀ ներքաղաքական կյանքն իրավամբ դարձել է ամբողջ սփյուռքի օրակարգը, և սա ամենամեծ ձեռքբերումն է՝ մեր գաղթօջխների զարգացման և որ ամենակարևորն է՝ հայրենադարձության ճանապարհին»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Նշենք, որ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը պետական ամենամյա ծրագիր է, որն այս տարի իրականացրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

Ծրագիրը, որի տևողությունը մեկ ամիս է, գործում է 2000 թվականից: 2002 թվականից այն ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեից և մինչև 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է այնպես, որ այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Դասընթացներն իրականացրել են Մանկավարժական համալսարանը և Կրթության ազգային ինստիտուտը:

Այս տարի ծրագրին մասնակցել է 58 ուսուցիչ՝ 15 երկրից, որոնցից վկայական է ստացել 57 մասնակցության վերաբերյալ տեղեկանք՝ 1 ուսուցիչ: Մասնակից երկրներն են՝ ԱՄՆ, Ավստրալիա, Բուլղարիա, Բելառուս, Դանիա, Իրաք, Թուրքիա, Լիբանան, Կանադա, Հորդանան, Ռուսաստան, Սիրիա, Ուկրաինա, Վրաստան, Ֆրանսիա: Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը սույն ծրագրով վերապատրաստվում է առաջին անգամ:

Այս տարի վերապատրաստումն իրականացվել է վեց ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման և հայոց պատմության ուղղություններով: Յուրաքանչյուր խմբում լրացվել է 120 դասաժամ: