Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների նոր փուլի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Գազա քաղաքի արևմտյան հատվածը և սկսում է Գազայի հատվածում ցամաքային գործողությունների հաջորդ փուլը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որն այցելել է Իսրայելի պաշտպանության բանակի 36-րդ զրահատանկային դիվիզիայի շտաբ։ Նա գործողության նոր փուլի մանրամասներ չի հայտնել։

Միևնույն ժամանակ, Գալանտը նշել է, որ իսրայելցի զինվորականները «կարևոր բացահայտումներ» են արել Գազա քաղաքի արևմուտքում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցում։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հիվանդանոցի տարածքում հայտնաբերվել է ահաբեկչական ՀԱՄԱՍ խմբավորման հրամանատարական կենտրոն, ինչպես նաև զինյալների համար նախատեսված զենքի, զինամթերքի և տեխնիկայի պահեստ։ Իսրայելական բանակը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ, ինչպես հաղորդվում է, երևում է Ալ-Շիֆայի տարածքում ահաբեկիչների կողմից օգտագործվող թունելի մուտքը։

Իր հերթին, ՀԱՄԱՍ-ը բեմադրված է անվանել հիվանդանոցում հայտնաբերված զենքերի՝ իսրայելական կողմի հրապարակած կադրերը։ Գազայի Առողջապահության նախարարությունը, որը վերահսկվում է ՀԱՄԱՍ-ի կողմից, նույնպես հերքել է մեղադրանքները, որ էքսկլավում գտնվող բժշկական հաստատություններն օգտագործվում են որպես զինյալների հենակետեր։

Նոյեմբերի 16-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ «լուրջ ապացույցներ» կան, որ Գազայի հատվածում ահաբեկիչների կողմից պատանդներից մի քանիսը նախկինում գտնվել են Ալ-Շիֆայի հիվանդանոցի տարածքում:

«Սա պատճառներից մեկն է, որ մենք մտանք հիվանդանոցի տարածք»,- ընդգծել է Նեթանյահուն։