Թուրքիայի խորհրդարանը հետաձգել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի քննարկումը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը որոշել է հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հաստատող օրինագծի քննարկումը։ Հանդիպմանն ունեցած ելույթում Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարն ասել է, որ Շվեդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «կդարձնի եվրաատլանտյան տարածաշրջանն ավելի անվտանգ», ինչպես նաև կնպաստի Անկարայի և Ստոկհոլմի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նաև նշել է, որ կան «դրական փոփոխություններ» շվեդական կողմի՝ Անկարայի «անվտանգության օրինական մտահոգությունների» ընկալման մեջ, որոնք առաջին հերթին կապված են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) հակազդելու հետ։

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը որոշել է հետաձգել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտի հաստատումը՝ «քննարկվող թեմայի շուրջ հստակության բացակայության և բանակցությունների անբավարար հասունության պատճառով»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։