Մենք ամեն ինչ անում ենք խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը նվազագույնի հասցնելու համար, բայց դա մեզ չի հաջողվում. Նեթանյահու

Լուրեր

24.11.2024 | 11:12
Ռուբլու փոխարժեքը շարունակում է իջնել
24.11.2024 | 10:32
Այս տարի Ավանում 14,000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 10:17
Հրդեհ ավտոտնակում․ այրվել է երկու ավտոմեքենա
24.11.2024 | 10:01
Փակ է «Ամբերդ» կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը
23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելն ամեն ինչ անում է Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար, սակայն ապարդյուն, հիմնականում ՀԱՄԱՍ-ի գործողությունների պատճառով։
«Յուրաքանչյուր խաղաղ բնակչի մահը ողբերգություն է, և դա չպետք է տեղի ունենար, ուստի՝ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի խաղաղ բնակիչներից հեռացնենք սպառնալիքը, սակայն ՀԱՄԱՍ-ն ամեն ինչ անում է, որպեսզի նրանք հարձակման ենթարկվեն», – ասել է Բենիամին Նեթանյահուն CBS News-ին տված հարցազրույցում:
Իսրայելի վարչապետը հիշեցրել է, որ ինչ որ մի վայրի վրա հարձակումից առաջ իսրայելական բանակը թռուցիկներ է ցրում և կարճ հաղորդագրություններ է ուղարկում՝ նախազգուշացումներով և քաղաքացիական անձանց հեռանալու կոչերով։ «Եվ շատերը հեռանում են», – ասել է Նեթանյահուն:
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ռազմական գործողությունների ընթացքում արդեն զոհվել է գոտու մոտ 11,5 հազար բնակիչ։ Այս հարցի վերաբերյալ այլ անկախ աղբյուրներից տվյալներ չկան։