Մատվիենկոն հայտարարել է, թե «Արևմուտքը մտադիր էր Բաքվի ու Երևանի միջև կոնֆլիկտ հրահրել, Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել»

Լուրեր

21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 23:35
ԱԱ-2026. Նիդերլանդները 5 գոլ խփեց Շվեդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.06.2026 | 19:55
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
20.06.2026 | 19:17
Արագածի մոտ 3000 մետր բարձրության վրա դեռ ունենք մոտ 2-3 մետրի հասնող ձնաշերտեր․ Սուրենյան
20.06.2026 | 18:43
Վրաստանը լավ հարաբերություններ է հաստատել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ Կոբախիձե
20.06.2026 | 18:24
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը
20.06.2026 | 17:51
Էկոպարեկային ծառայությունն ընդլայնում է գործունեությունը ևս երկու մարզում
20.06.2026 | 17:25
«Ատլանտ» հայրենական համակարգերը՝ կիրառության մեջ
Բոլորը

Արևմտյան պետությունները մտադիր էին միայն հակամարտություն հրահրել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ռուսաստանը, ինչպես գիտեք, առաջին քայլերից միշտ ակտիվ մասնակցություն է ունեցել Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման գործում: Սա շատ կարևոր է մեզ համար: Մենք տեսնում ենք, որ արևմտյան պետությունները միայն հակամարտություն հրահրելու նպատակ են ունեցել, մենք չենք տեսել դրական քայլեր խաղաղության օրակարգի առաջմղման համար։ Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվել տարբեր հարթակներում, և դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի»,- ասել է Մատվիենկոն։

Նա նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գնալով զարգանում են, և երկու երկրների նախագահները մշտական ​​կապի մեջ են։

«Իհարկե, մեր դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը մեր նախագահների կարևոր քայլն ու որոշումն էր։ Դա նոր որակներ և հեռանկարներ է հաղորդել մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այսօր արդեն քննարկվում են Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ խոշոր ենթակառուցվածքային, միջտարածաշրջանային, միջպետական նախագծերի հարցեր»,- հավելել է Մատվիենկոն։

Էմմա Չոբանյան