Ֆինլանդիան հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանային անցակետի փակման մասին

Լուրեր

15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
Բոլորը

Ֆինլանդիայի կառավարությունը որոշել է փակել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող ինը անցակետերից չորսը։ Խոսքը Վաալիմաա (ռուսական կողմից սա Տորֆյանովկա անցակետն է), Նույամաա (Բրուսնիչնոյե), Իմատրա (Սվետոգորսկ) և Նիիրալա (Վյարտսիլյա) սահմանային անցակետերի մասին է, որոնք փակ կլինեն այս տարվա նոյեմբերի 18-ից մինչև առնվազն 2024 թվականի փետրվարի 18-ը։ Այս մասին ասվում է Ֆինլանդիայի Նախարարների կաբինետի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Որոշումն ընդունվել է Ռուսաստանի տարածքից ժամանող անօրինական միգրանտների թվի աճի պատճառով։ Սեպտեմբերից այս կերպ Ֆինլանդիայի սահման է ժամանել Իրաքի, Եմենի, Սոմալիի, Սիրիայի և այլ երկրների 280 քաղաքացիներ։ Նրանք բոլորն ապաստան են խնդրել։

Yle-ի փոխանցմամբ՝ մինչ այս ռուս սահմանապահները թույլ չէին տալիս մարդկանց մոտենալ Ֆինլանդիայի սահմանին, եթե նրանք երկիր մուտք գործելու համար համապատասխան փաստաթղթեր չունեին։ Բայց հոկտեմբերի վերջից նրանք դադարեցրին վիզա չունեցող մարդկանց արգելել մոտենալ սահմանին։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն ներգաղթյալներին սահման թույլատրելու մասին Ռուսաստանի որոշումը կապել է Հելսինկիի և Վաշինգտոնի միջև պաշտպանական համագործակցության համաձայնագրի հետ։ Նա նաև կոչ է արել նախապատրաստվել Ռուսաստանից «վատությունների»՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո։

«Արևելյան սահմանի սահմանային անցակետերի փակումը կկանգնեցնի անօրինական միգրանտների մուտքը Ֆինլանդիա։ Անհրաժեշտության դեպքում՝ կառավարությունը պատրաստ է է՛լ ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել»,- ասել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։