Գերմանիայում ոստիկանությունը զանգվածային ռեյդեր է իրականացնում երկրի իսլամական կենտրոններում

Լուրեր

15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայում վաղ առավոտից հարյուրավոր ոստիկաններ գործողություններ են իրականացրել երկրում՝ փնտրելով իսլամիստների, որոնք կապված են Իրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ խուզարկություններ է անցկացնում 54 օբյեկտներում, որոնք կապված են Համբուրգի Իսլամական կենտրոնի հետ 7 դաշնային տարածքներում։

Ոստիկանական գործողությունը տեղի է ունենում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ֆոնին Գերմանիայում հակասեմականության աճը կասեցնելու ջանքերի շրջանակում:

«Մենք տեսադաշտից դուրս չենք թողնում իսլամիստական տեսարանը։ Այն ժամանակ, երբ շատ հրեաներ իրենց հատկապես վտանգված են զգում, Գերմանիան չի հանդուրժի իսլամիստական ​​քարոզչությունը կամ Իսրայելի դեմ թշնամական հակասեմական հրահրումը»,- ասել է ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո Գերմանիան արգելել է ՀԱՄԱՍ-ի և նրան կից կազմակերպությունների գործունեությունը։ Համբուրգի Իսլամական կենտրոնն արդեն իսկ գտնվում էր գերմանական ներքին հետախուզության հսկողության տակ և, ըստ ՆԳՆ-ի, նրա գործունեությունն «ուղղված է Իրանի գերագույն առաջնորդների հեղափոխական հայեցակարգի տարածմանը, որը, ենթադրաբար, խախտում է Գերմանիայում սահմանադրական կարգը»։

Ոստիկանական գործողություններն իրականացվել են ապացույցներ հավաքելու համար, որ Համբուրգի կենտրոնը և նրան հարակից հինգ այլ խմբավորումներ աջակցում են «Հըզբոլլահի» գործունեությանը: Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։

Էմմա Չոբանյան