ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ Հայաստանը կառույցից դուրս գալու փաստաթղթեր չի ներկայացրել

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին որևէ հայտարարություն կամ փաստաթուղթ չի ստացվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որևէ հայտարարություններ, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, չի եղել։ Եվ դրա հետ կապված որևէ փաստաթղթեր չեն ստացվել։ Ես անձամբ չեմ տեսել»,- ասել է նա։

Սիդորովը նաև նշել է, թե ՀԱՊԿ երկրների ղեկավարները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։

«Ես չեմ կարող դատել, թե ինչ որոշում կկայացնեն պետությունների ղեկավարները։ Կարծում եմ, որ նրանք, ի թիվս այլ բաների, կձեռնարկեն բոլոր միջոցները կայունացնելու իրավիճակը Կովկասում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ հարակից երկրներում»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան