Մոսկվան և Բաքուն նախատեսում են մինչև տարեվերջ Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման պայմանագիր ստորագրել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնագիր ստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման վերաբերյալ մինչև 2023 թվականի վերջը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը Մոսկվայում «Տրանսպորտային շաբաթ» ֆորումի լիագումար նիստում։

«Մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ մենք պետք է նման պայմանագիր կնքենք։ 2028 թվականից էլ այս երթուղին ամբողջությամբ կգործարկվի բեռնափոխադրումների լրացուցիչ ավելացմամբ, սկզբի համար՝ տարեկան 15 մլն տոննա բեռով։ Սրանք դեռ բավականին հավակնոտ ծրագրեր են, բայց դրանք իրականացվում են»,- ասել է Բելոուսովը՝ նշելով, որ քննարկվում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում եռակողմ միջազգային օպերատոր ստեղծելու գաղափարը։

Հավելենք, որ Ռեշտ-Աստարան Իրան-Ադրբեջան-ՌԴ-ի Հյուսիս-Հարավ ծրագրի մասն է։

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցել էին Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Փաստաթղթի համաձայն՝ Մոսկվան ու Թեհրանը համատեղ են ֆինանսավորելու նախագծման, շինարարության աշխատանքները, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների մատակարարումը։

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն մեծ ջանքեր գործադրում երկաթգծի կառուցումը կյանքի կոչելու համար։

Էմմա Չոբանյան