Չեխիան սառեցրել է ռուսական բոլոր պետական ​​ակտիվները

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

Չեխիայի կառավարությունը պատժամիջոցների ազգային ցուցակում է ընդգրկել «Գոսզագրանսոբստվեննոստ» դաշնային պետական միասնական ձեռնարկությունը, որը տնօրինում է արտասահմանում ռուսական պետությանը պատկանող անշարժ գույքը: Այս մասին DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտնում է չեխական CTK լրատվական գործակալությունը։

«Գոսզագրանսոբստվեննոստ»-ի՝ Չեխիայում գտնվող բոլոր ակտիվները սառեցվում են, և երկրում այդ ձեռնարկության ցանկացած գործունեություն, այդ թվում՝ անշարժ գույքը վարձակալության տալը, դառնում է անօրինական, բացատրել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկին։ Նրա խոսքով, Չեխիայում ռուսներին պատկանող անշարժ գույքի մեծ մասը գտնվում է Պրահայում և Կառլովի Վարիում: Լիպավսկին պարզաբանել է, որ մարդիկ և ընկերությունները, որոնք վարձակալում են այս գույքը, կարող են շարունակել օգտվել դրանից, սակայն վարձավճարը կգնա Ռուսաստանի իշխանությունների համար անհասանելի հաշվեհամարին։

Նախարարը հավելել է, որ Չեխիայի կառավարության որոշումը՝ երկրում ռուսական պետական գույքը սառեցնելու մասին, չի տարածվում ՌԴ դեսպանատան անշարժ գույքի վրա, որն օգտագործվում է դիվանագիտական գործունեության համար։ Խոսքը, մասնավորապես, բուն դեսպանատան շենքի և դեսպանի նստավայրի մասին է։