Իրանն ունակ է երեք ատոմային ռումբ ստեղծել․ Reuters

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Իրանն արդեն ունի մինչև 60 տոկոս հարստացված 128,3 կգ ուրան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գաղտնի զեկույցը։

Զեկույցի համաձայն՝ 90 տոկոսով հարստացված այս նյութի մոտ 42 կգ-ը «տեսականորեն» բավարար է ատոմային ռումբ ստեղծելու համար։ Այսպիսով, Իրանի ուրանի պաշարները, որոնք ենթակա են հետագա հարստացման, բավարար են երեք ատոմային ռումբ ստեղծելու համար։

«Սա զգալի քանակ է, հատկապես, եթե այն չի օգտագործվում որևէ բանի համար»,- մեկնաբանել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը Reuters-ին։

Նա հավելել է, որ Իրանն աշխարհում միակ երկիրն է, որն ուրանն այդքան բարձր մակարդակի է հարստացնում՝ առանց ատոմային զենք արտադրելու։

Միաժամանակ, ըստ ՄԱԳԱՏԷ-ի, վերջին շրջանում Իրանում ամսական միջինում մոտ 3 կգ ուրան է հարստացվում մինչև 60 տոկոս։ Այս տարվա սկզբին այս ցուցանիշը հասնում էր 9 կգ-ի, նշում են կազմակերպությունում։ Դիվանագիտական ​​աղբյուրները տեմպերի դանդաղումը կապում են Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների հետ, որոնցից ևս մեկը հանգեցրեց սեպտեմբերին գերիների փոխանակման: