Բեկանվել է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի՝ ավազակային հարձակման գործով դատավճիռը

Լուրեր

15.11.2024 | 22:44
ՄԻԵԴ-ը Թուրքային պարտավորեցրել է միլիոնավոր եվրոների փոխհատուցում վճարել հեղաշրջման փորձից հետո ապօրինի ձերբակալվածներին 
15.11.2024 | 22:41
ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել ՀՀ-ի հետ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարությունը ֆինանսավորելու համար
15.11.2024 | 22:29
Հրդեհ Նորաշեն գյուղում. այրվել են երկու տների տանիքներ
15.11.2024 | 22:14
Ֆրանսիայում ավարտվում է Ուկրաինայի զինված ուժերի բրիգադի ուսուցումը
15.11.2024 | 21:59
Երևանում ավտոմեքենա է այրվել
15.11.2024 | 21:45
Բրիտանիայի խորհրդարանում Ադրբեջանում բռնաճնշումների և քաղբանտարկյալների խնդիրն է քննարկվել
15.11.2024 | 21:34
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
15.11.2024 | 21:20
Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում
15.11.2024 | 21:06
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը ԱԺ-ում լրագրողի աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ
15.11.2024 | 20:57
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին
15.11.2024 | 20:44
Գրետա Թունբերգը ժենգյալով հաց է պատրաստում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2024 | 20:30
Փաշինյանը Պապիկյանին կազատի՞ զբաղեցրած պաշտոնից, եթե նա այլ հայտարարություն անի․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.11.2024 | 20:20
Աբխազիայում բանակցություններ են սկսվել իշխանությունների և ընդդիմության միջև
15.11.2024 | 20:14
Թումանյան փ. – Մաշտոցի պ. Խաչմերուկում մասնակի, իսկ Թումանյան-Սարյան հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվելու է
15.11.2024 | 20:11
Պուտինն ու Շոլցն առաջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի դեկտեմբերից ի վեր. Suddeutschen Zeitung
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, կազմով՝ դատավորներ Արշակ Վարդանյանի և Արմեն Բեկթաշյանի, բեկանել է Ալրաղացի Լյովիկ մականունով հայտնի Լևոն Սարգսյանի և վերջինիս փեսա Սուրեն Ղազարյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռն ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։

Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանն ու Սուրեն Ղազարյանը 2022 թվականին մեղավոր էին ճանաչվել Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականին տեղի ունեցած ավազակային հարձակման գործով։ Ըստ մեղադրանքի՝ Լևոն Սարգսյանը կազմակերպել և ղեկավարել է հարձակումը, իսկ Սուրեն Ղազարանն՝ օժանդակել նրան։
2011 թվականին ավազակային հարձակման գործով 10 անձ մեղավոր է ճանաչվել և դատապարտվել, սակայն այդ ժամանակ ավազակային հարձակման կազմակերպիչը չի բացահայտվել:

Վերը նշված դեպքերից շուրջ տասը տարի անց՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, դատապարտված անձանցից մեկը՝ Արա Կարապետյանը, որը հայտնի է Կոշիկի Արո մականունով, Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել՝ նրան մատնանշելով, որպես ավազակային հարձակման կազմակերպչի: Լևոն Սարգսյանը գործով ներգրավվել է որպես մեղադրյալ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել և շուրջ 1 տարի հետախուզման մեջ գտնվելուց հետո նա ՌԴ-ում հայտնաբերվել ու տեղափոխվել է Հայաստան։ 2021 թվականին Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության։ Այն մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Վերջինս հաստատված է համարել Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը Լևոն Սարգսյանի կողմից կազմակերպված և ղեկավարված լինելու, ինչպես նաև Սուրեն Ղազարյանի՝ Լևոն Սարգսյանին օժանդակելու հանգամանքներն ու Լևոն Սարգսյանին դատապարտել է 9, իսկ Սուրեն Ղազարյանին՝ 8 տարվա ազատազրկման։

Վերաքննիչ դատարան ուղարկված բողոքով պաշտպանական կողմն այնպիսի հանգամանք է մատնանշել, որը դարձել է դատական ակտի բեկանման պատճառ։ Ինչպես պարզվում է՝ Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործը քննած դատավոր Տաթևիկ Գրիգորյանը 2011 թվականին՝ Արա Կարապետյանի և մյուսների գործի քննության ժամանակ, եղել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի նիստերի քարտուղարը, որպիսի պայմաններում պետք է քննարկվեր Գրիգորյանի ինքնաբացարկի կամ ինքնաբացարկն անտեսելու հարցը։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքով՝ ի թիվս այլ հիմքերի, դատավորի ինքնաբացարկի հիմք է նաև այն, որ վերջինս նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում։ Պաշտպանական կողմը պնդել է, որ չնայած Լևոն Սարգսյանի և տարիներ առաջ քննված, Արա Կարապետյանի և մյուսների գործերը ձևական առումով տարբեր համարներ են ունեցել, սակայն դրանք բովանդակային առումով նույն դեպքին՝ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա հարձակմանն առնվող գործեր են։

Լևոն Սարգսյանի պաշտպան Դավիթ Հունանյանը նշել է նաև, որ Արա Կարապետյանի և մյուսների գործով կայացված դատավճռով հաստատված հանգամանքները Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործով դատական ակտում ընդունվել են որպես հաստատված հանգամանքներ, մինչդեռ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը պետք է իրականացներ լիարժեք քննություն՝ Լևոն Սարգսյանին մեղսագրվող ավազակային հարձակման դեպքի հանգամանքների բացահայտման նպատակով՝ անկախ նրանից, որ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման դեպքի վերաբերյալ արդեն իսկ կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեկ այլ դատավճիռ։ Պաշտպանական կողմը փաստարկել է, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում քննվող գործով ոչ թե կրկին դատվում էին 2011-ին դատապարտված անձինք, այլ Լևոն Սարգսյանը և Սուրեն Ղազարյանը, որոնց մեղքը կարող է հաստատվել բացառապես ապացույցների, այլ ոչ թե այլ գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա:

Վերաքննիչ դատարանը համաձայնել է պաշտպանական կողմի այն պնդման հետ, որ քրեական գործերի համարների տարբերությունը բավարար չէ արձանագրելու, որ գործ ունենք տարբեր գործերի և ոչ թե նույն գործի հետ։
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի գործի նյութերում բացակայում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որևէ որոշում, որի բովանդակության ուսումնասիրությամբ Վերաքննիչ դատարանը կարող էր բացահայտել այն փաստական և իրավական հանգամանքները, որոնց հիման վրա դատավորը հանգել է գործի քննությունը շարունակելու և միաժամանակ խնդրին իրազեկ ու անաչառ դիտորդի տեսանկյունով անկողմնակալ երևալու վերաբերյալ եզրակացության։

Անդրադառնալով այն հարցին, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Լևոն Սարգսյանի և Սուրեն Ղազարյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հիմքում դրել է վերջիններիս ենթադրյալ հանցակիցների վերաբերյալ հանցագործության նույն դեպքի շուրջ դատավոր Մնացական Մարտիրոսյանի մեղադրական դատավճիռը՝ Վերաքննիչ դատարանը համաձայնել է պաշտպանական կողմի հետ և եկել հետևության, որ Լևոն Սարգսյանին և Սուրեն Ղազարյանին վերագրվող արարքը չէր կարող արձանագրվել և ապացուցված համարվել վերջիններիս ենթադրյալ հանցակիցների վերաբերյալ վարույթով կայացված դատավճռի հիման վրա։

Այսպիսով՝ վերաքննիչ դատարանը գտել է, որ դատավճիռն անաչառ երևացող (ընկալվող) դատարանի կողմից կայացված լինելու հանգամանքը կասկած է հարուցում, ուստի՝ այն պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության։ Հաշվի առնելով, որ դատավճիռը բեկանվում է քննարկվող հիմքով՝ նոր քննությունը կարող է և պետք է իրականացվի ողջ ծավալով։

Անդրադառնալով ամբաստանյալ Լևոն Սարգսյանի խափանման միջոցի հարցին՝ դատարանը որոշել է նրա նկատմամբ կիրառված կալանքը թողնել անփոփոխ։

Այս գործով Լևոն Սարգսյանին վերագրվող արարքի վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականին:

Նշենք նաև, որ վերաքննիչ քրեական դատարանի այս դատական ակտի դեմ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Արաքս Մամուլյան