Բաքվում Իրանի դեսպանը հայտարարել է, թե «Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն Ադրբեջանի օրենքներով»

Լուրեր

19.08.2026 | 12:42
Ուֆայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել․ մեկ վիրավոր կա
19.08.2026 | 12:34
Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարողանալու դառնալ ԵՄ անդամ․ Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:25
Կանդազը Ղարաբաղից բերվել է ՀՀ՝ քաղաքացիներին ջարդելու, ծեծելու համար․ Ալեքսանյանը՝ Հովսեփյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 12:18
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին
19.08.2026 | 12:10
Ավտոդպրոցում սովորելը պարտադիր կդառնա // «Ռոսսելխոզնադզոր»-ը ՀՀ-ից զեկույց է ակնկալում․ ԼՈՒՐԵՐ
19.08.2026 | 12:10
Արման Եղոյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:06
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
19.08.2026 | 12:04
Ալեն Սիմոնյանն առաջին հանդիպումն է ունեցել ԱԽ քարտուղարի պաշտոնում
19.08.2026 | 12:03
Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ դժվար ժամանակահատվածում ապրում Երևանում․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 11:57
Forbes. Ամենաթանկ ֆուտբոլային ակումբներն աշխարհում
19.08.2026 | 11:48
Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարն ընտրություններ անցկացնելու կոչ է արել և քննադատել իշխանություններին
19.08.2026 | 11:40
Արծվիկ Մինասյանի՝ ԵՊՀ ամբիոնի վարիչ եղբայրը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
19.08.2026 | 11:31
Արեգնազ Մանուկյանին թույլատրվել է տեսակցել դստեր հետ․ փաստաբան
19.08.2026 | 11:30
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և դատախազի նկատմամբ
19.08.2026 | 11:20
Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերը պետք է կարգավորվեն բացառապես Ադրբեջանի օրենքներով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ X սոցիալական ցանցում այս մասին գրել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին։

«Իրանի սկզբունքային դիրքորոշումը միշտ եղել է այն, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Իրանը ողջունել է տարածքային ամբողջականության վերականգնումը և Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի ինքնիշխանությանը։ Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության ապահովումն իմաստ ունի միայն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան»,- ասվում է դեսպանի գրառման մեջ։

Հավելենք, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին  հայտարարել էր, որ Իրանը հանդիսանում է ԼՂ  բնակիչների օրինական իրավունքների ապահովման կողմնակից։ Նա, մասնավորապես, նշել էր, որ Ղարաբաղի հարցում Թեհրանը, միջազգային նորմերին համապատասխան, ճանաչում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Բայց դա չի նշանակում, որ այնտեղ ապրող մարդկանց իրավունքները պետք է ոտնահարվեն։ Մենք կարծում ենք, որ Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պետք է ապահովվեն, նրանք պետք է հնարավորություն ունենան իրացնել իրենց իրավունքները։ Սա իրողություն է, որը ոչ ոք, այդ թվում՝ Ադրբեջանը, չի կարող անտեսել»,- ասել էր դեսպանը։

Այս հայտարարություններն առաջացրել էին պաշտոնական Բաքվի դժգոհությունը։

Էմմա Չոբանյան