Իսրայելական զորքերը «Ալ-Շիֆա» հիվանդանոցում գրոհի ժամանակ զենք և «ահաբեկչական ենթակառուցվածք» են հայտնաբերել

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տարածքում շարունակվող գրոհի ընթացքում զենք և «ահաբեկչական ենթակառուցվածք» է հայտնաբերել։ Այս մասին Reuters-ին անանունության պայմանով հայտնել է բարձրաստիճան զինվորականը:

Նա ասել է, որ հիվանդանոցային համալիրում ոչ մի կռիվ չի եղել այն պահից, երբ իսրայելական զինվորականները մտել են այնտեղ, և ոչ մի բախում չի եղել բժշկական անձնակազմի կամ հիվանդների հետ:

Ավելի ուշ, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է «Ալ-Շիֆա» հիվանդանոցում իր գործողությունները շարունակելու մասին։

Բանակի պաշտոնյաների խոսքով՝ զորքերը շարունակում են «Ալ-Շիֆա» հիվանդանոցի որոշակի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ ուղղված և թիրախային գործողությունը, որի ընթացքում «նրանք փնտրում են ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական ենթակառուցվածքները և զենքերը»:

Հիվանդանոցի տարածքում գտնվող լրագրողներից մեկն այսօր առավոտյան BBC-ին պատմել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները բաժանմունքից բաժանմունք են գնում՝ հարց ու փորձ անելով անձնակազմին և հիվանդներին թարգմանիչների ու բժիշկների ուղեկցությամբ: