Թուրքիայի նախագահն Իսրայելն «ահաբեկչական պետություն» է անվանել

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն «ահաբեկչական պետություն» է, որը ռազմական հանցագործություններ է կատարում և խախտում է միջազգային իրավունքը Գազայի հատվածում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Էրդողանը կրկնել է իր տեսակետը, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ահաբեկչական չէ՝ հավելելով, որ այն պաղեստինցիների կողմից ընտրված քաղաքական կուսակցություն է։

Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպմանն ունեցած ելույթում, ըստ Reuters-ի, կոչ է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հայտարարել՝ Իսրայելը միջուկային ռումբեր ունի՞, թե՞ ոչ։

Էրդողանը նաև հավելել է, որ Նեթանյահուն երկար չի մնա վարչապետի պաշտոնում։

Իսրայելից Էրդողանին արձագանքել է նախկին ԱԳ նախարար, Կնեսետի ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Յաիր Լապիդը X-ի իր էջում գրառմամբ։

«Մենք բարոյական դասեր չենք ուզում նախագահ Էրդողանից՝ մարդու իրավունքների սարսափելի փորձ ունեցող մարդուց: Իսրայելը պաշտպանվում է ՀԱՄԱՍ-ի և ԻԼԻՊ-ի դաժան ահաբեկիչների դեմ, որոնց մի մասին թույլատրվել է գործել Էրդողանի հարկի տակ»,- գրել է Լապիդը։

Էմմա Չոբանյան