ԱՄՆ Պետդեպը հասկացրել է Բաքվին, որ հարաբերությունները նախկինի պես չեն կարող լինել․ Վաշինգտոնը չեղարկել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակի հանդիպումները

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ Ջեյմս Օ՛Բրայենն այսօր ելույթ է ունենալու Կոնգրեսում և հստակ ազդակներ է ուղարկելու Երևանին և Բաքվին, որ Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական ինստիտուտներին։ Այս մասին գրում է ադրբեջանական Թուրան գործակալության վաշինգտոնյան թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն՝ վկայակոչելով Կոնգրեսի իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Վաշինգտոնը կհասկացնի, որ սեպտեմբերի պատերազմից հետո Ադրբեջանի հետ չեն կարող լինել «սովորական հարաբերություններ»։ Բայդենի վարչակազմի առանցքային պաշտոնյաները, որոնք պատասխանատու են կովկասյան քաղաքականության համար, այսօր ելույթ են ունենալու Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև՝ Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ։

Իր նախապատրաստած ելույթում Օ՛Բրայենը օրենսդիրներին կներկայացնի վարչակազմի ջանքերը Հարավային Կովկասում, մասնավորապես, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ: Նա հայտնելու է, որ սեպտեմբերին Բաքվի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայերի՝ Հայաստան զանգավածային արտագաղթի պատճառ է դարձել։ Մարդիկ թողել են իրենց տները, ապրելու միջոցները, իրենց համայնքներն ու մշակույթը։ Հիմա, զրկված իրենց արմատներից, նրանք բախվում են առաջ գնալու դժվարին ընտրություն կատարելու հսկայական մարտահրավերին: ԱՄՆ-ը գիտակցում է այն ճնշումը, որն ընկել է Հայաստանի կառավարության վրա՝ տեղահանվածների և փախստականների մեծ թվին տեղավորելու համար:

Նշվում է, որ Օ՛Բրայենը կվկայի, որ ԱՄՆ-ը կոչ է արել Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղից փախած բոլոր էթնիկ հայերին անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձ, եթե նրանք ցանկանան՝ երաշխավորված իրավունքներով և անվտանգությամբ․ «Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հարգել և պաշտպանել հազարավոր տարիներ տարածաշրջանում ապրած բազմաթիվ խմբերի մշակութային ժառանգությունը»:

Նա նաև հայտնելու է, որ սեպտեմբերի 26-ին ԱՄՆ-ը հայտարարել է ավելի քան 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության մասին։ Բացի այդ, Պետքարտուղարությունն աջակցում է Լեռնային Ղարաբաղից փախածների հետ հարցազրույցներ  անցկացնելու ջանքերին՝ նրանց վերապրածի մասին ավելին իմանալու համար:

Օ’Բրայենը վկայելու է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է աջակցել Հայաստանի կառավարության ջանքերին առևտրի դիվերսիֆիկացման և Եվրոպայի ու Միացյալ Նահանգների հետ առևտրային կապերի ընդլայնման հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը և տեխնոլոգիաները․ «Մենք աջակցում ենք կառավարության նախաձեռնություններին՝ ստեղծելու հաշվետու ինստիտուտներ այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է համայնքային ոստիկանությունը: Մի խոսքով, մենք կօգնենք կառուցել Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ԱՄՆ պաշտոնյան ասելու է, որ Բաքվի ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում «խարխլել է վստահությունը և կասկածներ առաջացրել» Հայաստանի հետ համապարփակ խաղաղության հաստատման իր հանձնառության վերաբերյալ: Հաշվի առնելով այս նոր իրողությունը՝ Պետքարտուղարությունը հասկացրել է Ադրբեջանին, որ երկկողմ հարաբերությունները չեն կարող լինել «նախկինի պես»:

Սեպտեմբերյան պատերազմից հետո ԱՄՆ-ը դատապարտել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չեղարկել բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներն ու համաձայնությունները Ադրբեջանի հետ, ինչպես նաև կասեցրել ապագա միջոցառումների ծրագրերը։

Օ՛Բրայենը նաև ասելու է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու պատվաբեր խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին, ընդգծում է, որ բանակցային խաղաղությունն անհրաժեշտ է և հրատապ։ Հետևաբար, Միացյալ Նահանգները կրկնապատկում է իր աջակցությունը կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար, որը հիմք է ստեղծում տարածաշրջանային բարգավաճման, տնտեսական կապի և վնասակար արտաքին ազդեցություններից ազատվելու համար: Սա այն նպատակն է, որին ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ու Միացյալ Նահանգների ռազմավարական նպատակն է։

Հրապարակման համաձայն՝ ամերիկացի պաշտոնյան նաև շեշտելու է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղությունն օգուտ կբերի ամբողջ Հարավային Կովկասին։ Տրանսպորտային և առևտրային ուղիների բացումը կվերացնի տարածաշրջանի մեկուսացումը և թույլ կտա երկրներին դիվերսիֆիկացնել տնտեսական անվտանգության կապերը, որոնք կապում են Եվրոպան և Կենտրոնական Ասիան: Սա ընդմիշտ կավարտի տարածաշրջանում տասնամյակներ տևած բռնության ցիկլը՝ ստեղծելով պայմաններ ավելի մեծ կայունության և ներդրումների համար տարածաշրջանի բոլոր երկրների համար:

Էմմա Չոբանյան