Դեկտեմբերի 15-ին թեկնածուի կարգավիճակը պետք է պաշտոնապես ձևակերպվի. Վրաստանի ԱԳՆ ղեկավար

Լուրեր

19.06.2026 | 17:03
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
19.06.2026 | 16:54
Նա կարծում էր՝ Ուկրաինան կպարտվի. Մակրոնը հայտնել է, որ Թրամփը փոխել է կարծիքը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված
19.06.2026 | 16:45
Հույս ունեմ` ՍԴ-ն խիզախություն կցուցաբերի և կկայացնի իրավաչափ որոշում. Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:40
Քաղաքական ուժերը դիմում են ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքը․ ՈՒՂԻՂ
19.06.2026 | 16:37
Երդում եմ տվել. նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները սահմանափակված են Թեհրանի «կարմիր գծերով»․ Ղալիբաֆ
19.06.2026 | 16:25
ԴՕԿ կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը
19.06.2026 | 16:18
Դատարանը մերժեց նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ մինչև 2003 թվականը ձեռք բերված գույքի բռնագանձումը
19.06.2026 | 16:09
ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար
19.06.2026 | 16:09
ՍԴ-ն 15 օրում պիտի որոշում կայացնի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 15:57
Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները
19.06.2026 | 15:49
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով
19.06.2026 | 15:44
«Միասնության թևերը» դիմում է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:40
Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»
19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Եվրահանձնաժողովի դրական հանձնարարականը Թբիլիսիի՝ եվրաինտեգրմանն ուղղված ամենակարևոր քայլերից մեկն է, գրում է Գրուզիա օնլայնը։

Ըստ պաշտոնյայի՝ Վրաստանի իշխանություններն ակտիվորեն աշխատում են ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքներում՝ երաշխավորելու գործընկերների ձայները մինչև դեկտեմբերի 15-ը, երբ Եվրոպական խորհուրդը պետք է վերջնական որոշում կայացնի թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ։

«Մենք վստահ ենք, որ Եվրոպական խորհուրդը կընդունի միակ աշխարհաքաղաքական արդարացված և արժանիքների վրա հիմնված որոշումը, որը կանաչ լույս կտա մեր երկրին թեկնածուի կարգավիճակի ձևաչափում, որով մենք կանցնենք եվրաինտեգրման վերջնական փուլին։ Այս գործընթացն է՛լ ավելի համալիր ու բարդ է, թեև մեր ամենօրյա, հայտարարված նպատակն է երկիրը դարձնել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Սա է մեր նպատակը, և մենք շատ ակտիվ աշխատում ենք այս ուղղությամբ։ Դեկտեմբերի 15-ին թեկնածուի կարգավիճակը պետք է պաշտոնապես ձեւակերպվի»,- ասել է Իլյա Դարչիաշվիլին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։