Թուրքիայի խորհրդարանը վաղը կսկսի քննարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը

Լուրեր

19.06.2026 | 17:03
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
19.06.2026 | 16:54
Նա կարծում էր՝ Ուկրաինան կպարտվի. Մակրոնը հայտնել է, որ Թրամփը փոխել է կարծիքը ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված
19.06.2026 | 16:45
Հույս ունեմ` ՍԴ-ն խիզախություն կցուցաբերի և կկայացնի իրավաչափ որոշում. Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:40
Քաղաքական ուժերը դիմում են ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքը․ ՈՒՂԻՂ
19.06.2026 | 16:37
Երդում եմ տվել. նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները սահմանափակված են Թեհրանի «կարմիր գծերով»․ Ղալիբաֆ
19.06.2026 | 16:25
ԴՕԿ կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը
19.06.2026 | 16:18
Դատարանը մերժեց նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ մինչև 2003 թվականը ձեռք բերված գույքի բռնագանձումը
19.06.2026 | 16:09
ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար
19.06.2026 | 16:09
ՍԴ-ն 15 օրում պիտի որոշում կայացնի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 15:57
Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները
19.06.2026 | 15:49
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով
19.06.2026 | 15:44
«Միասնության թևերը» դիմում է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:40
Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»
19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի՝ նոյեմբերի 16-ին կսկսի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի քննարկումը, մինչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Սպիտակ տուն այցի երկար սպասված հրավերի է սպասում, գրում է Al Monitor-ը։

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի օրակարգում են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու արձանագրությունները։ Այնուհետև հարցը հենց այս ամիս կքվեարկվի խորհրդարանի կողմից, որտեղ Էրդողանի իշխող դաշինքը մեծամասնություն ունի։ Էրդողանն օրենսդրական գործընթացը նախաձեռնել էր անցյալ ամիս՝ հայտը խորհրդարանին ներկայացնելով ավելի քան մեկ տարի սկանդինավյան երկրի՝ ՆԱՏՕ-ին միանալուն դեմ հանդես գալուց հետո։

Այս քայլը տեղի է ունենում այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Էրդողանը բացեիբաց հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Վաշինգտոնում հյուրընկալվելու իր ցանկության մասին:

Բեկման առաջին նշանները եղան նոյեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Թուրքիա կատարած այցից հետո:

«Ես հավատում եմ, որ այսուհետ Բայդենը մեզ կհյուրընկալի: Ինձ հարկ չի լինի զանգահարել նրան։ Մենք դիրքավորված ենք որպես առանցքային երկիր Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում և մեր տարածաշրջանում, և միայն մենք չենք, որ ասում ենք դա»,- Բլինքենի այցից հետո ասել էր Էրդողանը:

Շվեդիայի անդամակցության շուրջ Անկարայի բացասական արձագանքը կապված է ԱՄՆ-ից F-16 ինքնաթիռներ ձեռք բերելու վերաբերյալ Կոնգրեսի առարկությունների հետ: Թուրքիան փորձել է օգտագործել իր վետոյի իրավունքը Շվեդիայի անդամակցության հարցում՝ այդ առարկությունները հաղթահարելու համար:

Այն փաստը, որ թուրքական խորհրդարանը որոշել է հաստատել Շվեդիայի անդամակցությունը, վկայում է այն մասին, որ հնարավոր է՝ ինչ-որ գործարք է կնքվել, Al-Monitor-ին անանունության պայմանով հայտնել են քննարկումներին տեղյակ  աղբյուրները:

Բայդենը նորագույն պատմության մեջ ԱՄՆ առաջին նախագահն է, որն իր պաշտոնավարման առաջին երեք տարիների ընթացքում չի այցելել Թուրքիա և չի ընդունել Թուրքիայի առաջնորդին Սպիտակ տանը:

Էմմա Չոբանյան