ՌԴ-ն դիտարկում է Ինգուշեթիայի տարածքով դեպի Վրաստան նոր երկաթուղու կառուցման հնարավորությունը

Լուրեր

15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի և Ռուսաստանի փորձագիտական շրջանակները սկսել են քննարկել երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։ Եվ եթե Վրաստանի իշխանությունները չեն դիտարկում Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, ապա Ինգուշեթիայով նոր կովկասյան երկաթուղու կառուցումն ավելի իրատեսական է թվում, գրում է Գրուզիա օնլայնը։

Մոսկվան Ինգուշեթիայի Առևտրաարդյունաբերական պալատին առաջարկել է տարբեր ռազմավարական նախագծեր, որոնցից մեկը կենտրոնական Ռուսաստանից (Հյուսիսկովկասյան երկաթուղու հարևանությամբ) դեպի Հարավային Կովկասի շրջաններ երկկողմանի երկաթուղու կառուցումն է։ Երկաթգիծը պետք է հասնի մինչև Անդրկովկասյան երկաթուղու Քսանի կայարան (Թբիլիսիի մոտ)։

Սա պայմանավորված է Ռուսաստանի դաշնային իշխանությունների պահանջով, որոնք առաջարկել են նախաձեռնել նոր ռազմավարական նախագծեր՝ բարելավելու երկրի բյուջեի եկամուտները և ամրապնդելու արտաքին տնտեսական հարաբերությունները, հատկապես՝ արտաքին պատժամիջոցների համատեքստում:

Մոսկվան որոշել է կրճատել Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների երթուղին։ Այս նախագիծը, նրանց կարծիքով, կապահովի «կայուն երկաթուղային հաղորդակցություն» երկու երկրների միջև։

Ինգուշեթիայի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) նախաձեռնությունը՝ վերսկսելու երկաթգծի շինարարությունը, նախատեսվում է ներկայացնել և քննարկել ՌԴ ԱԳՆ-ին առընթեր Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների ղեկավարների խորհրդի նիստում, որը նախագահում է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։