Մեկնարկում է Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը

Լուրեր

22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
Բոլորը

Նոյեմբերի 16-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը։ Այն կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ։ Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը։

Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնը նվիրված է Արամ Խաչատրյանի 120-ամյակին։ Մեծ կոմպոզիտորի անունը կրող փառատոնը կշարունակվի մինչև դեկտեմբերի 16-ը։ Մեկ ամսվա ընթացքում կհրավիրվի 5 սիմֆոնիկ համերգ‚ որոնց ընթացքում կներկայանան անվանի մենակատարներ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը‚ Աստղիկ Սիրանոսյանը‚ ջութակահար Ստելլա Չենը‚ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։

Փառատոնի առանցքում լինելու են Խաչատրյանի ստեղծագործությունները։ Կհնչեն մեծ կոմպոզիտորի կոնցերտները‚ հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից‚ Թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիան» և այլ սիմֆոնիկ ստեղծագործություններ։ Փառատոնային ծրագրում ընդգրկված է նաև ունկնդրի կողմից շատ սիրված «Սիմֆոնիկ Ջազ «Խաչատրյան» համերգը։ Կներկայացվի նաև Խաչատրյանի կինոերաժշտությունը. կհնչեն «Պեպո»‚ «Գաղտնի առաքելություն»‚ «Ծովակալ Ուշակով»‚ «Անմար կրակը»‚ «Ստալինգրադի ճակատամարտը»‚ «Զանգեզուր» ֆիլմերի մեղեդիները։

Համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը և նվագախմբի ընթացիկ համերգաշրջանի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Խաչատրյանի անվան փառատոնի համերգների ունկնդիրներին հնարավորություն կընձեռվի միանալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությանը։ Ունկնդիրները, նվագախմբի գործընկերներն ու բոլոր բարեկամները իրենց նվիրատվություններով կկարողանան հոգալ արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստել, որ նրանց հասանելի լինեն սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական ուսումնառության և այլ ծառայությունները: Փառատոնի համերգների տոմսերը կվաճառվեն նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և ցանկության դեպքում հանգանակել հենց համերգասրահում թե՛ կանխիկ և թե՛ անկանխիկ եղանակներով։