ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ֆինանսների մասին օրինագիծը՝ «շաթդաունը» կանխելու համար

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել երկրի կառավարությանը ֆինանսավորելու ժամանակավոր միջոցների մասին՝ «շաթդաունից» խուսափելու համար, գրում է VOA-ն։

336 ձայն՝ ընդդեմ 95-ի․ ըստ Reuters-ի՝ սա հաղթանակ է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի համար, որն իր պաշտոնավարման առաջին անընդմեջ քվեարկությունների ժամանակ բախվել էր իր հանրապետական որոշ գործընկերների հակազդեցությանը:

Ջոնսոնի օրինագիծը մինչև հունվարի 19-ը կերկարաձգի ռազմական շինարարության, տրանսպորտի, բնակարանաշինության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, Պարենի և դեղերի վարչության, վետերանների նպաստների և էներգետիկայի ու ջրի ծրագրերի ֆինանսավորումը: Մյուս բոլոր դաշնային գործողությունների, այդ թվում՝ պաշտպանության ֆինանսավորման ժամկետը լրանում է փետրվարի 2-ին:

Այժմ օրինագիծը կուղարկվի Սենատ, որտեղ հաստատման դեպքում փաստաթուղթը կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։

Եթե ֆինանսավորման օրինագիծը չհամաձայնեցվի և չստորագրվի ժամանակին, դաշնային կառավարության մասնակի «շաթդաուն» տեղի կունենա նոյեմբերի 18-ին, ինչի հետևանքով ավելի քան 4 միլիոն ամերիկացի զինվորական և պետական ծառայողներ աշխատավարձ չեն ստանա, իսկ որոշ պետական ծառայություններ և վճարումներ կարող են սահմանափակվել կամ ուշանալ։

ԱՄՆ Կոնգրեսն այս տարի արդեն երրորդ ֆինանսական դիմակայության մեջ է ամիսներ տևած փակուղուց հետո՝ ավելի քան 31 տրիլիոն դոլարի հասնող ԱՄՆ պարտքի պատճառով, որը դաշնային կառավարությանը հասցրեց դեֆոլտի եզրին: Միջկուսակցական փակուղին ստիպել է Moody’s-ին ուրբաթ օրը իջեցնել ԱՄՆ-ի վարկային վարկանիշի կանխատեսումը կայունից մինչև բացասական, քանի որ բարձր տոկոսադրույքները կշարունակեն բարձրացնել փոխառությունների ծախսերը: