ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները ժամանել են Սան Ֆրանցիսկո՝ բանակցությունների

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն այսօր՝ նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում անձնական հանդիպում կանցկացնեն, որը կլինի նրանց առաջին քննարկումը վերջին մեկ տարում և տեղի կունենա երկու պետությունների միջև հակասությունների էական սրման շրջանում։ Բանակցությունները տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի շրջանակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Չինական «Սինհուա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի առաջնորդն արևմտամերիկյան քաղաք է ժամանել նախորդ երեկոյան։ Նույն օրը Սան Ֆրանցիսկոյում վայրէջք է կատարել Սպիտակ տան ղեկավարի ինքնաթիռը։ Սա Սիի առաջին այցն է Միացյալ Նահանգներ 2017 թվականից ի վեր, երբ նախագահ էր Դոնալդ Թրամփը։

Բացի ԱՄՆ-ից և Չինաստանից՝ APEC գագաթնաժողովին կմասնակցեն ևս 19 երկրների ներկայացուցիչներ։ Մասնակից պետությունների ընդհանուր մասնաբաժինը կազմում է համաշխարհային տնտեսության 60 տոկոսը, նշում է AFP-ն։

Ռուսաստանը գագաթնաժողովում կներկայացնի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ներառված է Արևմուտքի տարբեր պատժամիջոցների ցուցակներում, այդ թվում՝ Եվրամիության։ Ընդ որում, Օվերչուկը չի գտնվում ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ ի տարբերություն Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության մեծ մասի։

Ավելի վաղ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չի ձգտում հեռանալ Չինաստանից, այլ ցանկանում է բարելավել հարաբերությունները։